IDBank-ի Հեռախոսազանգերի կենտրոնն ավելի երկար կաշխատի

IDBank-ի Հեռախոսազանգերի կենտրոնն ավելի երկար կաշխատի

IDBank-ը, հաշվի առնելով հաճախորդների հետ անմիջական կապի անհրաժեշտությունը և ոչ աշխատանքային ժամերին հաճախորդների խնդիրներին լուծում տալու կարևորությունը, տեղեկացնում է, որ Բանկը երկարաձգել է Հեռախոսազանգերի կենտրոնի աշխատանքային ժամերը։ Այսուհետ Բանկի, մատուցվող ծառայությունների, առաջացած խնդիրների հետ կապված Ձեզ հետաքրքրող ցանկացած հարցով Հեռախոսազանգերի կենտրոնի հետ կարող եք կապ հաստատել երկուշաբթիից ուրբաթ՝ 9:00-22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10:00-18:00՝ +374 10 59 33 33, 060 27 33 33 հեռախոսահամարներով։

IDBank-ի Հեռախոսազանգերի կենտրոնի մասնագետները տրամադրում են լիարժեք տեղեկատվություն Բանկի կողմից մատուցվող ծառայությունների, քարտային գործարքների, հեռահար գործարքների իրականացման մասին՝ հաճախորդներին ցուցաբերելով օպերատիվ աջակցություն։

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 13.02.2023 03:38
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт