IDBanking 24/7 շուրջօրյա սպասարկման գոտի` արդեն նաև Տերյան 105 հասցեում

IDBanking 24/7 շուրջօրյա սպասարկման գոտի` արդեն նաև Տերյան 105 հասցեում

Տերյան 105 հասցեում գործում է IDBanking 24/7 շուրջօրյա սպասարկման հերթական համակարգը, իսկ դա նշանակում է, որ Բանկի հաճախորդները շաբաթվա բոլոր օրերին, օրվա ցանկացած ժամին կարող են բանկային գործարքներ կատարել․ կանխիկի մուտքագրում/ելքագրում, վարկերի մարում, տարբեր հաշիվների համալրում, կոմունալ վճարումների կատարում և 200+ այլ ծառայություններ։

IDBanking 24/7-ը հնարավորություն է տալիս առանց հերթերի, հաճախորդին հարմար պահին հոգալ ֆինանսական կարիքներն ու խնայել ժամանակը։

IDBanking 24/7 համակարգերը գործում են IDBank-ի գլխամասային գրասենյակին հարակից տարածքում, Բաղրամյան մասնաճյուղում, Հասրաթյան 4 և արդեն նաև Տերյան 105 հասցեում, Բանկի Վանաձորի մասնաճյուղում։ Առաջիկայում Բանկը նախատեսում է ընդլայնել 24/7 սպասարկման գոտիների և համակարգերի ցանցը՝ քաղաքացիներին հասանելի դարձնելու ծառայությունների առավել լայն շրջանակ։

IDBank-ի ռազմավարական հիմնական նպատակներից մեկը նոր տեխնոլոգիաների և նորարարական պրոդուկտների ներդրումն է, որոնք  թույլ կտան հաճախորդներին արագ և հարմարավետ  պայմաններում օգտվել բանկային ծառայություններից:

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 13.02.2023 03:38
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт