IDBank-ում արագ դրամական փոխանցումներն այժմ կարելի է ստանալ ավելի հեշտ և արագ՝ անմիջապես www.idbanking.am հարթակի միջոցով 24/7 ռեժիմով։ Պարզապես անհրաժեշտ է` www.idbanking.am հարթակում ընտրել դրամական փոխանցման համակարգը այնուհետև մուտքագրել փոխանցման տվյալները՝ • Փոխանցման ստացման կոդը • Փոխանցողի անուն, ազգանունը • Ուղարկողի երկիրը • Գումարի չափը և արժույթը • Ցանկից ընտրել հաշիվը, որի վրա ցանկանում եք ստանալ գումարը։ Կատարելով այս պարզ գործողությունները՝ առավելագույնը 2 ժամվա ընթացքում գումարը հասանելի կլինի հաճախորդի նախընտրած հաշվին ։ Առաջարկում ենք օգտվել MoneyGram, Unistream, Ria, Sigue, Moneytun, Inteliexpress, Telcell Transfer, Converse Transfer դրամական փոխանցման համակարգերից: IDBank-ը կատարելագործելով մատուցվող ծառայությունները՝ իր հաճախորդներին հնարավորություն է տալիս 24/7 ռեժիմով օգտվել դրամական փոխանցումներ ստանալու ամենապարզ, արագ, մատչելի և ապահով տարբերակից։ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ