Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորում Սկսիր մարել ավելի շահավետ պայմաններով
Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորում

Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորում

Սկսիր մարել ավելի շահավետ պայմաններով

Վարկի արժույթ
֏
Տարեկան տոկոսադրույք
Սկսած 12․95%-ից
Մարման ժամկետ
Մինչև 240 ամիս
Վարկի գումար
Առավելագույնը 125,000,000 ֏

Հիմնական

Հիմնական
Սակագներ
Փաստաթղթեր
Հարց-պատասխան
Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորում

Արի շարունակենք միասին։ Տեղափոխիր հիփոթեքային վարկդ IDBank և շարունակիր մարել այն ավելի շահավետ պայմաններով։ Ստացիր -1% քո հիփոթեքային վարկի տոկոսադրույքից (նվազագույնը 12․95% տարեկան անվանական տոկոսադրույք) և +1% քեշբեք idcoin-երի տեսքով:
*idcoin-ը ենթակա է հարկման օրենքով սահմանված կարգով։ 

Առավելություններ

-1% նվազեցում
Հիփոթեքային վարկի տոկոսադրույքից
+1% idcoin
Տեղափոխվող վարկի գումարից
Մինչև 10% լրացուցիչ վարկ
Հաշվարկած վերավարկավորված հիփոթեքային վարկից
Տարեկան անվանական տոկոսադրույք
Վերավարկավորվող վարկի տոկոսադրույք մինչև -1%, նվազագույնը 12.95%
idcoin
1% idcoin վերավարկավորվող գումարի չափից

idcoin-ի ստացման հնարավորությունը տրամադրվում է վարկի ստացման ամսաթվին հաջորդող ամսվա մինչև 5-րդ աշխատանքային օրը։ Փաստացի ստացման ենթակա idcoin-ի չափը որոշվում է՝ ելնելով դրանց ամբողջությամբ օգտագործման դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված վճարման ենթակա հարկերը նվազեցված չափով: idcoin-ի ստացման հնարավորությունը տրամադրման համար օգտագործվում է Բանկում գրանցված բջջային հեռախոսահամարը։ Ընդ որում, եթե Բանկում առկա չէ գրանցված հեռախոսահամար, կամ թերի է՝ idcoin ստացման հնարավորությունը չի տրամադրվում։ idcoin-ի տրամադրման և օգտագործման կանոնները ներկայացված են հետևյալ հղմամբ։
Վարկի առավելագույն ժամկետ
Վերավարկավորվող վարկի մնացորդային ժամկետ, առավելագույնը 240 ամիս
Սպառողական վարկ
Վերավարկավորվող հիփոթեքային վարկի գումարի մինչև 10 % լրացուցիչ վարկի տրամադրում ՝ համաձայն Rocket վարկի տեղեկատվական ամփոփագրի
Հայտի ուսումնասիրության վճար
չի սահմանվում
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար
չի սահմանվում
Գրավադրման համար իրականացվող ծախսեր
15,000,000 և ավել ՀՀ դրամի վարկերի դեպքում գրավադրման համար Բանկի կողմից իրականացվող ծախսերն են․

- Գրավի առարկայի գնահատման վճար (գնահատում անհրաժեշտ չի իրականացնել, եթե տվյալ գույքն արդեն գրավադրված է Բանկում և գնահատվել է դիմումի ներկայացմանը նախորդող 12 ամիսների ընթացքում, իսկ այլ բանկերում/վարկային կազմակերպություններում գրավադրված լինելու դեպքում` նախորդող 6 ամիսների ընթացքում, Բանկի հետ համագործակցող գնահատող ընկերությունների կողմից),

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրվող միասնական տեղեկանքի համար սահմանված վճար*,

- Գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի նոտարական վավերացման վճար,

- Գրավի պայմանագրից ծագող Բանկի իրավունքի պետական իրավասու մարմնում գրանցման վճար*։

*ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրվող միասնական տեղեկանքի և գրավի պայմանագրից ծագող Բանկի իրավունքի պետական իրավասու մարմնում գրանցման վճարները Բանկում գործող ARPIS ծրագրի միջոցով ձևակերպման դեպքում տեղեկանքի տրամադրման վճար չի գանձվում։

Ծախսերը, (այդ թվում վճարված idcoin-երը) Բանկի կողմից իրականացվելու դեպքում, եթե վարկառուն վարկն ամբողջությամբ վաղաժամկետ մարում է տեղափոխմանը հաջորդող 24 ամիսների ընթացքում, ապա վարկառուն փոխհատուցում է սույն կետում նշված Բանկի կողմից կատարված ծախսերը, ինչպես նաև 3․3 կետում նշված idcoin-ները։
Վերավարկավորման մնացած պայմանները
Համաձայն Անշարժ գույքի ձեռքբերման նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի տեղեկատվական ամփոփագրի
Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ տեղեկատվություն
Վարկային պատմության կարևորության և սքորի կիրառության վերաբերյալ կարող եք ծանոթանալ այստեղ:

Մանրամասները՝ abcfinance.am և acra.am հղումներում։
Երաշխավորի համար օգտակար տեղեկատվություն
1․ Եթե վարկառուն չկատարի պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու իր փոխարեն, վատանալու է երաշխավորի վարկային պատմությունը և զրկվելու է իր գույքից,

2․ Երաշխավորին տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,

3․ Երաշխավորի հետ հաղորդակցումը իրականացվելու է իր կողմից ընտրված եղանակով,

4․ 7 օր առաջ ծանուցվելու է պայմանագրի պայմանների փոփոխության մասին,

5․ 1 օր առաջ հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ,

6․ Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը 1 օր հետո, երաշխավորին տեղեկատվություն է ուղարկվելու այդ մասին:
Երաշխավորն իրավունք ունի
1․ Ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:

2․ Վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
Պահանջվող փաստաթղթերի ցանկ
43.74 KB
Հիփոթեքային վարկը տրամադրվում է ՀՀ դրամով
Վարկի նվազագույն գումարը 5,000,000 ՀՀ դրամ է, առավելագույն գումարը ՝ 125,000,000 ՀՀ դրամ։ Rocket Line` մինչև 10 000 000 ՀՀ դրամ։ Ինչպես նաև, մինչև 50% վարկ-գրավ հարաբերակցության դեպքում եկամուտների  վերլուծություն չի կատարվում, և վարկի առավելագույն գումարը այդ դեպքում պետք է կազմի 50 մլն․ դրամ
Հիփոթեքային վարկի մարման առավելագույն ժամկետը 240 ամիս է
Տարեկան անվանական լողացող տոկոսադրույք՝ 37-ից մինչև 240 ամիսների համար կամ 6-ից մինչև 240 ամիսների համար ԱԲՀՏ+ [2.95%-5.2%], տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 12.98%- 16.74%
Վարկառուն և համավարկառուն պետք է լինեն 21 տարին լրացած ֆիզիկական անձինք, որոնց տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 65 տարեկանը
Վարկի գումարի վաղաժամկետ մարման դեպքում `
- վարկային պայմանագրի գործողության 1-ին տարվա համար՝  վաղաժամկետ մարված գումարի 0.6%,
- վարկային պայմանագրի գործողության 2-րդ տարվա համար՝ վաղաժամկետ մարված գումարի 0.4%,
- վարկային պայմանագրի գործողության 3-րդ տարվա համար՝  վաղաժամկետ մարված գումարի 0.2%,
- վարկային պայմանագրի գործողության 3-րդ տարվա ավարտից հետո վաղաժամկետ մարված գումարի նկատմամբ տույժ չի գանձվում։

Վաղաժամկետ մարման տույժ չի գանձվում այն գումարի հանդեպ, որը չի գերազանցում վաղաժամկետ մարման պահին հաջորդող 12 ամիսների համար մարման ժամանակացույցով նախատեսված վարկի մայր գումարների հանրագումարը
Հաճախորդի գործող տոկոսադրույքից նվազեցված մինչև -1 տոկոսային կետով, սակայն նվազագույնը 12.95%
Հիփոթեքային վարկի համար հայտ կարելի է ներկայացնել Բանկի բոլոր մասնաճյուղերում, idbank.am կայքի և կոնտակտային կենտրոնի միջոցով։

Վերավարկավորման դեպքում տրամադրվում է 1% idcoin՝ վերավարկավորվող գումարի չափից։ Idcoin-ի տրամադրման և օգտագործման կանոններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիմիր հիմա

+1% idcoin՝ տեղափոխվող վարկի գումարից
Մինչև 10% լրացուցիչ վարկ՝ վերավարկավորված հիփոթեքային վարկի գումարից հաշվարկված

Հայտի ձև

Կոդ
+374 (Հայաստան)
+7 (Ռուսաստան)
+375 (Բելառուս)
+421 (Սլովակիա)
+386 (Սլովենիա)
+44 (Մեծ Բրիտանիա)
+971 (ԱՄԷ)
+34 (Իսպանիա)
+39 (Իտալիա)
+33 (Ֆրանսիա)
+380 (Ուկրաինա)
+995 (Վրաստան)
+86 (Չինաստան)
+49 (Գերմանիա)
+1 (Կանադա)
+1 (ԱՄՆ)
+32 (Բելգիա)
Մասնաճյուղ
«Արաբկիր» մասնաճյուղ
«Վարդանանց» մասնաճյուղ
«Կենտրոն» մասնաճյուղ
«Մալաթիա» մասնաճյուղ
«Նոր Նորք» մասնաճյուղ
«Արտաշատ» մասնաճյուղ
«Հին Երևան» մասնաճյուղ
«Արմավիր» մասնաճյուղ
«Հրազդան» մասնաճյուղ
Գլխամասային գրասենյակ
«Բաղրամյան» մասնաճյուղ
«Շենգավիթ» մասնաճյուղ
Աբովյանի մասնաճյուղ
Գյումրիի մասնաճյուղ
Դավթաշենի մասնաճյուղ
Էջմիածնի մասնաճյուղ
Վանաձորի մասնաճյուղ
«Էրեբունի» մասնաճյուղ
Անձնագիր / Միջազգային անձնագիր
Կցեք կամ քաշեք այն այստեղ
Ֆայլի չափը ոչ ավելի, քան 6 MB:Ֆայլի ընդունելի ձևաչափեր՝ pdf, jpg, png, gif, doc
Անընդունելի ֆայլ
ՀԾՀ / Սոց․ քարտ
Կցեք կամ քաշեք այն այստեղ
Ֆայլի չափը ոչ ավելի, քան 6 MB:Ֆայլի ընդունելի ձևաչափեր՝ pdf, jpg, png, gif, doc
Անընդունելի ֆայլ
Այլ փաստաթղթեր
Կցեք կամ քաշեք այն այստեղ
Ֆայլի չափը ոչ ավելի, քան 6 MB:Ֆայլի ընդունելի ձևաչափեր՝ pdf, jpg, png, gif, doc
Անընդունելի ֆայլ
© 2025 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 08.04.2025 05:00
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт