Հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար

Հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար

Մինչև 100.000.000 ՀՀ դրամ

Վարկի արժույթը
֏, $, €
Տոկոսադրույք
Սկսած 7․9%-ից
Մարման ժամկետ
Մինչև 240 ամիս
Վարկի գումար
մինչև 100,000,000 ֏

Հիմնական

Հիմնական
Սակագներ
Փաստաթղթեր
Հարց-պատասխան
Հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար

Ձեր տունը Հայաստանում ավելի մոտ է, քան պատկերացնում եք. ձեռք բերեք տուն հայրենիքում՝ սկսած ընդամենը 7.9% տոկոսադրույքից եվրոյի համար, 8․9% տոկոսադրույքից ԱՄՆ դոլարի համար, 13% տոկոսադրույքից դրամի համար, և մարեք վարկը մինչև 20 տարի ժամկետում։ Վարկի համար նույնականացումը, ինչպես նաև ձևակերպման գործընթացը հնարավոր է իրականացնել ամբողջությամբ հեռահար տարբերակով։

Հիփոթեքային վարկը տրամադրվում է ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց։



Առավելություններ

Արժույթի ազատություն
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո
Երկար մարման ժամկետ
Մինչև 240 ամիս
Ցածր տոկոսադրույք
Սկսած տարեկան 7.9%-ից
Բարձր սահմանաչափ
Մինչև 100 մլն ֏ վարկ

Ձեզ կարող է հետաքրքրել

Փաթեթ IDhome
Ստացիր քո հիփոթեքային վարկը բացառիկ պայմաններով՝ օգտվելով IDhome փաթեթից

Rocket Line
Հիփոթեքային վարկի մինչև 10%-ի չափով
Վարկային գիծ
Հիփոթեքային վարկի մինչև 5%-ի չափով
Խնայողական հաշիվ
Բանկում գործող տոկոսադրույք +0,5%

Ձեզ կարող է հետաքրքրել

Ձեռքբերում․ Բանկի սեփական միջոցներով
Ձեռք բեր քո անշարժ գույքը հիփոթեքային վարկով անմիջապես Բանկի միջոցներից

Rocket Line
մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով
Վարկային գիծ
Հիփոթեքային վարկի մինչև 5%-ի չափով
0.25%-ով ցածր տոկոսադրույք
IDsalary փաթեթին միանալու դեպքում
Վարկի նպատակ
կառուցվող կամ գոյություն ունեցող անշարժ գույքի ձեռքբերում
Վարկի արժույթ
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
Վարկի նվազագույն գումար
5,000,000 ՀՀ դրամ / 10,000 ԱՄՆ դոլար / 10,000 եվրո
Վարկի առավելագույն գումար
100,000,000 ՀՀ դրամ / 250,000 ԱՄՆ դոլար / 250,000 եվրո
Վարկի նվազագույն ժամկետ
120 ամիս
Վարկի առավելագույն ժամկետ
240 ամիս
Տարեկան անվանական տոկոսադրույք
Հաստատուն տոկոսադրույք՝ առաջին 6 ամիսների համար, լողացող տոկոսադրույք՝ 7-ից մինչև 240 ամիսների համար

ՀՀ դրամի դեպքում՝ 13%-14․5% /ԱԲՀՏ+(3.7%-5.2%)

ԱՄՆ դոլարի դեպքում՝ 8․9%-10.5% /ԱԲՀՏ+(5%-6.6%)

եվրոյի դեպքում՝ 7․9%-9.5% /ԱԲՀՏ+(5․9%-7.5%)
Տարեկան փաստացի տոկոսադրույք
ՀՀ դրամի դեպքում՝ 3.83% - 16․80%

ԱՄՆ դոլարի դեպքում՝ 9.27% - 11.25%

եվրոյի դեպքում՝ 8.19% - 10.15%
Նվազագույն կանխավճար
ՀՀ դրամի դեպքում՝ 20%

ԱՄՆ դոլարի դեպքում՝ 30%

եվրոյի դեպքում՝ 30%
Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն
70-80%
Վարկի տրամադրման եղանակ
միանվագ անկանխիկ՝ ընթացիկ հաշվի միջոցով
Վարկի և տոկոսագումարների մարման եղանակ
1. անուիտետային` վարկի մայր գումարի և տոկոսագումարի հանրագումարի ամսական հավասարաչափ մարումներ*

2. զսպանակաձև՝ մայր գումարի վճարումն ամսական հավասարաչափ մասերով, իսկ տոկոսագումարներինը՝ ամսական։ *Վարկի գործողության ընթացքում տարեկան անվանական տոկոսադրույքի փոփոխության դեպքում կարող է փոփոխվել վարկի և տոկոսագումարների մարման եղանակը
Հաճախորդին հեռահար նույնականացման և վարկային հայտի ուսումնասիրության վճար
25,000 ՀՀ դրամ ( համարժեք արտարժույթ)
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար
չի սահմանվում
Բանկային հաշվի բացում
Բանկային հաշիվ բացվում է թե՛ վարկառուի և թե՛ համավարկառուի համար վարկի արժույթով՝ համաձայն Բանկի գործող ոչ ռեզիդենտ անձանց սակագների։ Եթե վարկի արժույթը տարբերվում է ՀՀ դրամից, բացվում է նաև ՀՀ դրամով հաշիվ։
Գրավի ձևակերպման համար կատարվող վճարներ
Իրականացվում է հաճախորդի կողմից

- Գրավի առարկայի գնահատման վճար*,

- գրավի առարկայի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքի վճար,

- գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի նոտարական վավերացման վճար,

- գրավի պայմանագրից ծագող Բանկի իրավունքի պետական իրավասու մարմնում գրանցման վճար։

* Առաջնային շուկայից բնակելի անշարժ գույքի ձեռքբերման դեպքում գրավի գնահատման վճարը կարող է իրականացվել Բանկի կողմից
Վարկի գումարի և կանխավճարի կանխիկացման միջնորդավճար
չի սահմանվում
Գրավատու
- ձեռք բերվող անշարժ գույքի դեպքում՝ վարկառուն և/կամ համավարկառուն։

- այլ անշարժ գույքի (այլ գրավի) դեպքում՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ
Վարկառուի/համավարկառուի և անշարժ գույքը վաճառողի միջև կապը
Անշարժ գույքը չի կարող ձեռք բերվել այն ֆիզիկական անձից, ով հանդիսանում է վարկառուի/համավարկառուի ընտանիքի անդամ, մասնավորապես` վարկառուի/համավարկառուի հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողը, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխան, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխան
Վարկառուի/համավարկառուի կարգավիճակը
Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ
Տարիքային սահմանափակում
վարկառուն՝ 21 տարին լրացած ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 65 տարեկանը։

համավարկառուն՝ 21 տարին լրացած ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի տրամադրման պահին չպետք է գերազանցի 65 տարեկանը (տարիքային սահմանափակման պահանջը չի կիրառվում, եթե վարկի դիմում-հայտով լրացված տվյալների հիման վրա վարկառուի (մյուս համավարկառուների) ֆինանսական վիճակը առանց տվյալ համավարկառուի (համավարկառուների) բավարարում է հիփոթեքային վարկի մարմանը)
Վարկառուի/համավարկառուի վարկարժանության գնահատման ընդհանուր սկզբունքը
ընդհանուր պարտքային վճարումների և զուտ եկամուտների առավելագույն հարաբերակցությունը (ԸՊԵ) չպետք է գերազանցի` մինչև 60%
Վարկառուի/ համավարկառուի եկամուտներ
1) առաջնային եկամուտների կազմը՝ համաձայն Հավելված 1-ի

2) երկրորդային եկամուտների կազմը՝ համաձայն Հավելված 1-ի
Վարկառուի/ համավարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ
1. վարկային պատմության բացակայություն կամ

2. վարկի ստացման դիմումի ներկայացման օրվա դրությամբ ֆինանսաբանկային համակարգի նկատմամբ ժամկետանց պարտավորությունների բացակայություն (վարկի, վարկային գծի, օվերդրաֆտի, տրամադրված երաշխավորության և այլնի գծով), և

3. վարկի ստացման դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում նախկինում ստացված վարկերի (վարկային գիծ, օվերդրաֆտ, տրամադրված երաշխավորություն և այլն) գծով վարկի մայր գումարի և/կամ տոկոսագումարների մարումների ոչ ավել, քան 30 ուշացած օրերի հանրագումար

4. hաճախորդը չպետք է ներառված լինի Բանկի անցանկալի հաճախորդների ցանկում
Վարկի մերժման գործոններ
1. Վարկատեսակի պայմաններին անհամապատասխանություն

2. Հաճախորդի բացասական վարկային պատմություն

3. Հաճախորդի հետ փոխկապակցված անձի բացասական վարկային պատմություն

4. Անբավարար եկամուտներ

5. Վարկարժանության ոչ բավարար մակարդակ

6. Բանկի տեսակետից գրավի իրացվելիության ոչ բավարար մակարդակ

7. Բանկի համար անցանկալի հաճախորդ

8. Կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրում

9. Վարկի վերադարձելիությունը կասկածի տակ դնող տեղեկատվության առկայություն

10. Հաճախորդի էլեկտրոնային փոստի բացակայություն

11. Այլ հիմքեր
Երաշխավորի համար օգտակար տեղեկատվություն
1․ Եթե վարկառուն չկատարի պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու իր փոխարեն, վատանալու է երաշխավորի վարկային պատմությունը և զրկվելու է իր գույքից,

2․ Երաշխավորին տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,

3․ Երաշխավորի հետ հաղորդակցումը իրականացվելու է իր կողմից ընտրված եղանակով,

4․ 7 օր առաջ ծանուցվելու է պայմանագրի պայմանների փոփոխության մասին,

5․ 1 օր առաջ հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ,

6․ Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը 1 օր հետո, երաշխավորին տեղեկատվություն է ուղարկվելու այդ մասին:
Երաշխավորն իրավունք ունի
1․ Ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:

2․ Վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
Տույժեր, տուգանքներ
ժամկետանց վարկի գումարի նկատմամբ տույժ` օրական 0.12%։

ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ տույժ` օրական 0.12%։

վարկի գումարի վաղաժամկետ մարման դեպքում `

- վարկային պայմանագրի գործողության 1-ին տարվա համար՝ վաղաժամկետ մարված գումարի 0.6%,

- վարկային պայմանագրի գործողության 2-րդ տարվա համար՝ վաղաժամկետ մարված գումարի 0.4%,

- վարկային պայմանագրի գործողության 3-րդ տարվա համար՝ վաղաժամկետ մարված գումարի 0.2%,

- վարկային պայմանագրի գործողության 3-րդ տարվա ավարտից հետո վաղաժամկետ մարված գումարի նկատմամբ տույժ չի գանձվում։ Վաղաժամկետ մարման տույժ չի գանձվում այն գումարի հանդեպ, որը չի գերազանցում վաղաժամկետ մարման պահին հաջորդող 12 ամիսների համար մարման ժամանակացույցով նախատեսված վարկի մայր գումարների հանրագումարը։ Վարկի ոչ նպատակային օգտագործման դեպքում` Բանկն իրավասու է պահանջել․

1) վարկի ամբողջ գումարի վաղաժամկետ մարում,

2) տուգանք, ոչ նպատակային օգտագործված վարկի գումարի 25%-ի չափով

3) վարկի տոկոսադրույքի վերանայում՝ համաձայն Բանկի իրավասու մարմնի որոշման։
Ապահովագրություն
Իրականացվում է Բանկի կողմիցՄանրամասները ներկայացված են Հավելված 2-ում
Գրավի առարկային ներկայացվող պահանջներ
Մանրամասները ներկայացված են Հավելված 3-ում
Հայտի և փաստաթղթերի ընդունման վայր
Բանկի բոլոր մասնաճյուղեր, idbank.am կայք, Կոնտակտային Կենտրոն
Վարկի տրամադրման որոշման կայացում և հաճախորդին տեղեկացում
Բանկի կողմից պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց հետո մինչև 3 աշխատանքային օր
Վարկի տրամադրման ժամկետ
վարկի տրամադրման որոշումը կայացնելուց հետո անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջական ներկայացնելու և գրավի իրավունքի գրանցումից հետո առավելագույնը 5 աշխատանքային օր
Վարկի տրամադրման մասին որոշման վավերականություն
30 աշխատանքային օր

Հաստատված վարկի որոշման վավերականության ժամկետը լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կարող է վերահաստատվել առանց լրացուցիչ դիմում ներկայացնելու, եթե վարկառուի (համավարկառուի) և ընտանիքի անդամների վարկային պատմությունները և եկամուտները էական փոփոխությունների չեն ենթարկվել։ *Անհրաժեշտության դեպքում Բանկի կողմից կարող է պահանջվել թարմացնել եկամուտները հիմնավորող փաստաթղթերը։
Գլխավոր վարկային պայմանագիր
Բանկը հաճախորդի հետ կնքում է գլխավոր վարկային պայմանագիր մինչև 240 ամիս ժամկետով
Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ տեղեկատվություն
Վարկային պատմության կարևորության և սքորի կիրառության վերաբերյալ կարող եք ծանոթանալ այստեղ:

Մանրամասները՝ abcfinance.am և acra.am հղումներում։
Պահանջվող փաստաթղթեր
43.74 KB
Հիփոթեքային վարկը տրամադրվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով
Վարկի նվազագույն գումար՝ 5,000,000 ՀՀ դրամ, 10,000 ԱՄՆ դոլար, 10,000 եվրո։ Վարկի առավելագույն գումար՝ 100,000,000 ՀՀ դրամ, 250,000 ԱՄՆ դոլար, 250,000 եվրո: Ինչպես նաև, մինչև 50% վարկ-գրավ հարաբերակցության դեպքում եկամուտների  վերլուծություն չի կատարվում, և վարկի առավելագույն գումարը այդ դեպքում պետք է կազմի 50 մլն․ դրամ
Հիփոթեքային վարկի մարման առավելագույն ժամկետը 240 ամիս է
ՀՀ դրամի դեպքում՝ տարեկան անվանական լողացող տոկոսադրույք՝ 6-ից մինչև 240 ամիսների համար ԱԲՀՏ+ [3.7%-5.2%], տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 13.83%-16.80%։ ԱՄՆ դոլարի դեպքում՝ տարեկան անվանական լողացող տոկոսադրույք՝ 6-ից մինչև 240 ամիսների համար ԱԲՀՏ+ [5%-6․6%], տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 9.27% - 11.25%։ Եվրոյի դեպքում՝ տարեկան անվանական լողացող տոկոսադրույք՝ 6-ից մինչև 240 ամիսների համար ԱԲՀՏ+ [5.9%-7․5%], տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 8.19% - 10.15%։
Վարկառուն և համավարկառուն պետք է լինեն 21 տարին լրացած ֆիզիկական անձինք, որոնց տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 65 տարեկանը
ԱՄՆ քաղաքացիներին վարկավորելիս անհրաժեշտ են եկամուտը հավաստող հատուկ փաստաթղթեր՝ 1040,1065,1099msc, 1120, 8879, fw2, իսկ այլ երկրի քաղաքացիներին վարկավորելիս՝ համապատասխան երկրի օրենսդրությամբ սահմանված եկամուտները հավաստող փաստաթղթեր
Վարկի գումարի վաղաժամկետ մարման դեպքում `
- վարկային պայմանագրի գործողության 1-ին տարվա համար՝  վաղաժամկետ մարված գումարի 0.6%,
- վարկային պայմանագրի գործողության 2-րդ տարվա համար՝ վաղաժամկետ մարված գումարի 0.4%,
- վարկային պայմանագրի գործողության 3-րդ տարվա համար՝  վաղաժամկետ մարված գումարի 0.2%,
- վարկային պայմանագրի գործողության 3-րդ տարվա ավարտից հետո վաղաժամկետ մարված գումարի նկատմամբ տույժ չի գանձվում։

Վաղաժամկետ մարման տույժ չի գանձվում այն գումարի հանդեպ, որը չի գերազանցում վաղաժամկետ մարման պահին հաջորդող 12 ամիսների համար մարման ժամանակացույցով նախատեսված վարկի մայր գումարների հանրագումարը
Հիփոթեքային վարկի համար հայտ կարելի է ներկայացնել Բանկի բոլոր մասնաճյուղերում, idbank.am կայքի և կոնտակտային կենտրոնի միջոցով։

Դիմել հիմա

Սկսած 7․9%-ից
Մինչև 240 ամիս մարման ժամկետ

Հայտի ձև

Կոդ
+374 (Հայաստան)
+7 (Ռուսաստան)
+375 (Բելառուս)
+421 (Սլովակիա)
+386 (Սլովենիա)
+44 (Մեծ Բրիտանիա)
+971 (ԱՄԷ)
+34 (Իսպանիա)
+39 (Իտալիա)
+33 (Ֆրանսիա)
+380 (Ուկրաինա)
+995 (Վրաստան)
+86 (Չինաստան)
+49 (Գերմանիա)
+1 (Կանադա)
+1 (ԱՄՆ)
+32 (Բելգիա)
Մասնաճյուղ
«Արաբկիր» մասնաճյուղ
«Վարդանանց» մասնաճյուղ
«Կենտրոն» մասնաճյուղ
«Մալաթիա» մասնաճյուղ
«Նոր Նորք» մասնաճյուղ
«Արտաշատ» մասնաճյուղ
«Հին Երևան» մասնաճյուղ
«Արմավիր» մասնաճյուղ
«Հրազդան» մասնաճյուղ
Գլխամասային գրասենյակ
«Բաղրամյան» մասնաճյուղ
«Շենգավիթ» մասնաճյուղ
Աբովյանի մասնաճյուղ
Գյումրիի մասնաճյուղ
Դավթաշենի մասնաճյուղ
Էջմիածնի մասնաճյուղ
Վանաձորի մասնաճյուղ
«Էրեբունի» մասնաճյուղ
«Կապան» մասնաճյուղ
Անձնագիր / Միջազգային անձնագիր
Կցեք կամ քաշեք այն այստեղ
Ֆայլի չափը ոչ ավելի, քան 6 MB:Ֆայլի ընդունելի ձևաչափեր՝ pdf, jpg, png, gif, doc
Անընդունելի ֆայլ
ՀԾՀ / Սոց․ քարտ
Կցեք կամ քաշեք այն այստեղ
Ֆայլի չափը ոչ ավելի, քան 6 MB:Ֆայլի ընդունելի ձևաչափեր՝ pdf, jpg, png, gif, doc
Անընդունելի ֆայլ
Այլ փաստաթղթեր
Կցեք կամ քաշեք այն այստեղ
Ֆայլի չափը ոչ ավելի, քան 6 MB:Ֆայլի ընդունելի ձևաչափեր՝ pdf, jpg, png, gif, doc
Անընդունելի ֆայլ
© 2025 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 14.04.2025 05:43
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт