Բանկի առաքելություն և տեսլական

IDBank-ի բրենդի մասին

Բանկն իր համար ընտրել է արդիականացման ուղին՝ կարևորելով հաճախորդների բարձրակարգ սպասարկումը, նորարարությունը, նոր մոտեցումները և թվայնացնումը։

Բանկի անվանումը և նոր բրենդի ընտրությունը նույնպես պատահական չի եղել։

Ապրանքային նշանի հիմք կազմող երեք եռանկյունանման կորերը խորհրդանշում են մարդու յուրահատկությունը՝ մատնահետքի պատկերման միջոցով և շեշտադրում են Բանկի կողմից անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդին։ Բրենդը խորհրդանշող նոր 3 գույներն են՝

  • Սպիտակը՝ բաց և թափանցիկ համակարգի խորհրդանիշ
  • Մոխրագույնը՝ անհատականության և նորարարության խորհրդանիշ
  • Նարնջագույնը՝ առաջընթացի, երիտասարդության և նոր մոտեցումների խորհրդանիշ

Մենք ապագայի բանկ չենք, մենք ներկայի բանկ ենք։ Այժմ մենք երիտասարդ, եռանդուն, նորարար բանկ ենք։ Մեզ համար կարևոր է լինել առաջնային ընտրության բանկ մեր հաճախորդների համար, և մենք վստահ ենք, որ ունենք համապատասխան փորձ, թիմ, մեծ ցանկություն և ստեղծագործ մոտեցում բոլոր դրված նպատակներին հասնելու համար։

Թվային բանկ

IDBank-ն այժմ հասանելի է ցանկացած կետից՝ սմարթֆոնի կամ համակարգչի միջոցով։ Համագործակցելով Իդրամի հետ՝ մենք ստեղծել ենք համատեղ հարթակ․ IDBanking.am կայքի և Idram&IDBank հավելվածի շնորհիվ կարող եք դառնալ Բանկի հաճախորդ ու օգտվել տասնյակ բանկային ծառայություններից, բացել ու կառավարել հաշիվներ, ավանդներ, քարտեր։

Առցանց հարթակներով ավանդ ներդնելիս կստանաք սովորականից բարձր տոկոսադրույք, իսկ Rocket Line թվային ապառիկը և Rocket օնլայն վարկը հասանելի են միայն առցանց տարբերակով։ Օնլայն և մոբայլ բանկինգի մասին ավելին՝ այստեղ։

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն

Որպես հասարակության մասնիկ՝ IDBank-ը կարևորում է սոցիալական պատասխանատվության ստանձնումը։ Բանկը մշտապես աջակցում է տարբեր ուղղություններով սոցիալական նախագծերի։

Ամեն ինչ սկսվում է մի դրամից։ 2020 թվականին սկսվեց Իդրամի հետ համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը՝ ուղղված աջակցելու Հայաստանում կենսական և ռազմավարական կարևորություն ունեցող մի շարք ոլորտների զարգացմանը՝ առողջապահություն, կրթություն, կանաչ տնտեսություն, միջավայրի պահպանություն, սոցիալական պատասխանատվություն և հանրային անվտանգություն։

#IDream ծրագիր

IDream ծրագիրը երիտասարդներին հնարավորություն է տալիս ձեռք բերել տեսական և գործնական գիտելիքներ բանկային գործում, ինչպես նաև վաճառքի և սպասարկման ոլորտներում:

IDBank-ի կողմից կազմակերպված նմանատիպ կրթական ծրագրերի արդյունքում վերջին 2 տարիների ընթացքում մեր թիմը համալրվել է շուրջ երեք տասնյակ նորավարտ ուսանողներով, որոնք իրենց կարիերան սկսել և շարունակում են IDBank-ում։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ #IDream ծրագիր, #IDreamOnline

Առաքելություն, տեսլական և արժեքներ

  • Բանկի առաքելությունը

Լինել առաջին ընտրության բանկ՝ ընդլայնելով մեր հաճախորդների հնարավորությունները և առաջարկելով նրանց աճող կարիքներին համապատասխան նորարար լուծումներ։ 

  • Բանկի տեսլականը

Դառնալ առաջատար թվային բանկը Հայաստանում` ընդլայնելով մեր նորարարական, հաճախորդամետ գործունեությունը:

  • Բանկի արժեքները

> Նորարարություն․ Նորարար լինելը մեր ԴՆԹ-ում է։ Մենք միավորում ենք ֆինանսները և տեխնոլոգիաները՝ մեր հաճախորդների կյանքը հարստացնելով բարձրորակ, անվտանգ և արագ ծառայություններով։

> Թափանցիկություն․ Բիզնեսում մենք թափանցիկ ենք ու ազնիվ և անսասան էթիկական չափանիշներով ենք առաջնորդվում մեր թիմի, հաճախորդների, գործընկերների և բաժնետերերի հետ բոլոր հարաբերություններում:

> ՀաճախորդամետությունՄեր հաճախորդները մեր գործունեության կենտրոնում են։ Մենք առաջնահերթություն ենք տալիս նրանց կարիքներին՝ տրամադրելով անհատականացված փորձառություն և ապահովելով նրանց գոհունակությունը։

>  Թիմ․ Մեր հարստությունը մեր մարդիկ են։ Մենք խրախուսում ենք մեր թիմին աշխատել ոգևորությամբ և լինել ստեղծարար՝ շարունակաբար զարգացնելով իրենց հմտությունները և իրացնելով ողջ պոտենցիալը։

> Սոցիալական պատասխանատվությունԿայուն զարգացման մեր հանձնառությամբ օգնում ենք նվազեցնել բնապահպանական և սոցիալական ռիսկերը՝ հավաստիանալով, որ մեր գործունեությունը երկարատև դրական ազդեցություն կթողնի համայնքի վրա։

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 03.12.2024 05:50
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт