Բանկի գործունեության սկզբունքները և ուղղությունները
Բանկն իր գործունեությունն իրականացնում և առաջնորդվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընդունված նորմատիվ ակտերով, ՀՀ բանկային համակարգի գործունեությունը կանոնակարգող օրենքներով և այլ օրենքներով, ինչպես նաև ներքին նորմատիվ իրավական ակտերով:
Ներկայիս բանկային համակարգի պայմաններում Բանկն իր գործունեության ընթացքում հաճախորդներին ծառայությունները մատուցում է Բանկի ներքին իրավական ակտերի և պայմանագրային հիմքերի հիման վրա` հավատարիմ մնալով այն սկզբունքներին, որոնք հնարավորինս վստահելի մթնոլորտ, Բանկի ծառայություններից օգտվելու թափանցիկ հնարավորություններ և սպասարկման պայմաններ են ստեղծում Բանկին դիմող և Բանկում սպասարկվող հաճախորդների համար:
Բանկն առաջնորդվում է հաճախորդների սպասարկման հարմարավետության, որակի բարձրացման սկզբունքներով, այդ իսկ պատճառով Բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում ամբողջապես ներդրված է հաճախորդների սպասարկման մեկ պատուհանի սկզբունքը:
Բանկն առաջնորդվում է շահութաբերության կայուն մակարդակի ապահովման սկզբունքով` գտնվելով հնարավոր ռիսկերի հսկվող շրջանակներում:
Բանկն իր սակագնային քաղաքականության մեջ սահմանում է Հայաստանի բանկային համակարգում գործող սակագների նկատմամբ մրցունակ մակարդակ:
Բանկի Խորհրդի և գործադիր մարմնի միջև փոխհարաբերությունները հիմնված են Բանկի կանոնադրությամբ սահմանված դրույթներին համապատասխան, և Բանկի ռազմավարական խնդիրների լուծման ժամանակ առաջնահերթ է Բանկի Խորհրդի որոշումը: Բանկը ղեկավարների և աշխատակիցների փոխհարաբերություններում առաջնորդվում է գործող հիերարխիկ կառուցվածքով:
Նոր բանկային ծառայությունների և տեխնոլոգիաների ներդրման հարցում Բանկը վարում է ակտիվ քաղաքականություն, որը նպաստում է հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը, ինչպես նաև հավելյալ եկամուտների ստացմանը:
Բանկն իր գործունեությունն իրականացնում է բանկային գործառնությունների և ծառայությունների լայն շրջանակի միջոցով` հաշվի առնելով Բանկի կողմից առաջարկվող բանկային պրոդուկտների ռիսկայնության մակարդակները: Իր գործունեության ուղղություները սահմանելիս Բանկն առաջնորդվում է իր հիմնական առաքելության իրագործմամբ:
Բանկի գործունեության հիմնական ուղղություններն են.
ֆիզիկական անձանց բանկային ծառայությունների մատուցում. նշված սեգմենտին առաջարկվող գործիքները ներառում են ինչպես վարկային և ավանդային պրոդուկտները, այնպես էլ արագ դրամական փոխանցումների համակարգերով իրականացվող փոխանցումները, ընթացիկ հաշիվների սպասարկումը, անհատական պահատեղերի սպասարկումը, վճարային քարտերով գործառնությունները, ինչպես նաև ինտերնետ և մոբայլ բանկային ծառայությունները,
իրավաբանական անձանց բանկային ծառայությունների մատուցում. նշված սեգմենտում Բանկի թիրախային հաճախորդներն են միկրո և ՓՄՁ ոլորտի տնտեսվարող սուբյեկտները, որոնց առաջարկվում են միջազգային ծրագրերով բիզնես վարկեր, առևտրի ֆինանսավորման գործիքներ, աշխատավարձային նախագծերով տրամադրվող վարկային գծեր, հաշիվների սպասարկման գործառնություններ և այլն:
Բանկի «Հակակոռուպցիոն» քաղաքականությունը
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ հավատարիմ է էթիկապես կայուն բիզնեսի վարման սկզբունքներին, ինչն էլ ամրագրվում է Բանկի «Հակակոռուպցիոն» քաղաքականությամբ և նպատակ ունի․
1) ներկայացնել ազնիվ բիզնեսի վարման միտումները՝ բարձր էթիկական ստանդարտներին համապատասխան,
2) հստակեցնել վարքագծի այն դրսևորումները, որոնք ընդունելի չեն Բանկի համար և կարող են առաջացնել շահերի բախման և կոռուպցիոն դեպքեր կամ մեծացնել դրանց տեղի ունենալու հավանականությունը,
3) ապահովել, որպեսզի ֆինանսական և այլ ռեսուրսները Բանկում օգտագործվեն և ուղղվեն իրենց հիմնական գործառույթի ապահովմանը, աշխատակիցների կողմից չօգտագործվեն զուտ անձնական կամ շահադիտական նպատակներով,
4) խրախուսել Բանկում ազնիվ և թափանցիկ աշխատելաոճը,
5) սահմանել Բանկի ղեկավարության դիրքորոշումը կոռուպցիայի և շահերի բախման հնարավոր դեպքերի առաջացման ռիսկերի և դրանց կանխարգելման ուղղությամբ, ինչպես նաև սահմանել Բանկի և Բանկի աշխատակիցների կողմից անընդունելի վարքագիծն ու աշխատելաոճը: