Կարեն Մարգարյանը տնտեսագիտության դոկտոր է, տեխնիկական գիտությունների թեկնածու` ավելի քան 37 տարվա փորձով ղեկավար պաշտոններում: Ներկայումս Երևանի Հայ-ռուսական համալսարանի մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի տնօրենն է։ 2016 թվականից «ԱյԴի Բանկ» ՓԲԸ խորհրդի անդամ է։ 2022 թվականից GFN.AM-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենն է։ Ունի գիտական կոչումներ և հեղինակ է տնտեսագիտության ու կառավարման վերաբերյալ ավելի քան հիսուն գիտական աշխատությունների։ Կարեն Մարգարյանը հայտնի է նաև որպես տասից ավելի գեղարվեստական վեպերի հեղինակ։