Հարգելի՛ հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ մայիսի 12-ից փոփոխվելու են Բանկի «Կենտրոն» մասնաճյուղի աշխատանքային ժամերը։ Մենք երկարաձգել ենք շաբաթ օրվա սպասարկման գրաֆիկը, և այսուհետ «Կենտրոն» մասնաճյուղը երկուշաբթիից շաբաթ հաճախորդների սպասարկում կիրականացնի ժամը 10։15-ից մինչև 21։30-ը։
Ինչպես նախկինում, հիմա ևս Բանկի հեռախոսազանգերի կենտրոնը շարունակում է աշխատել 24/7 ռեժիմով, դե իսկ ձեր ֆինանսական բոլոր գործարքները կարող եք հեշտությամբ կատարել Idram&IDBank հավելվածով և IDBanking.am առցանց հարթակի միջոցով։