Հարգելի հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ այսուհետ Բանկը չի տրամադրի ArCa Classic և Transfer քարտատեսակներ, սակայն նախկինում թողարկված քարտերը կշարունակեն գործել:
Բանկի կենսաթոշակային «Հոգատար» քարտն էլ այսուհետ կտրամադրվի Mastercard Standard քարտատեսակով, ինչը հնարավորություն կտա՝
-
Կատարել առցանց գնումներ,
-
Վճարումներ կատարել երկրից դուրս,
-
Քարտը ստանալ գործողության ավելի երկար ժամկետով՝ 5 տարով։
«Հոգատար» քարտերն, ի դեպ, տրամադրվում են լիովին անվճար: Նախկինում թողարկված քարտերը կշարունակեն գործել:
Դուք միշտ կարող եք ընտրել IDBank-ի Ձեր քարտը՝ Ձեր ֆինանսական կարիքներին համապատասխան։ Հիշեցնենք, որ Բանկն առաջարկում է տարբեր նպատակների համար նախատեսված, այդ թվում անվճար քարտատեսակներ, որոնց առավելություններին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում։