Հարգելի հաճախորդներ, IDBank-ի քարտերի սակագներում եղել են որոշակի փոփոխություններ, որի արդյունքում մի շարք քարտերով վճարումներ կատարելիս տրամադրելու ենք ոչ միայն քեշբեք, այլ նաև հավելյալ 0,5% idcoin։
idcoin-ը հավատարմության թվային նոր միավոր է ու համարժեք է ՀՀ դրամին։ Ձեր ստացած idcoin-երը կուտակվում են Idram&IDBank հավելվածում, իսկ դրանք կարող եք օգտագործել հավելվածով Իդրամ QR վճարումներ կատարելիս ավելի քան 20,500 վաճառակետերում։
idcoin-ի մասին բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Փոփոխվել են նաև IDBank-ի որոշ քարտերի սպասարկման մյուս պայմանները․ նոր պայմաններին կարող եք ծանոթանալ՝ անցնելով համապատասխան քարտի հղումով, որտեղ բոլոր փոփոխություններն ընդգծված են նարնջագույնով։
«TRAVEL CARD» ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
ԴԵԲԵՏԱՅԻՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
«VISA INFINITE SPECIAL EDITION» ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
«IDRAM ROCKET VISA» ՔՈԲՐԵՆԴԱՅԻՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
* idcoin-ը ենթակա է հարկման «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն և Ձեզ փոխանցվելու է արդեն հարկված idcoin-ը։ Դուք հավելյալ ոչ մի հարկ չեք վճարելու Ձեր ստացած idcoin-երի համար։
* Տվյալ ամսվա ընթացքում գնումների համար idcoin-ի վճարումը կատարվում է մինչև հաջորդ ամսվա 5-րդ աշխատանքային օրը։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ