Տեղեկացում

Հարգելի՛ հաճախորդներ,

Սույն թվականի մայիսի 20-ից փոփոխվելու են ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ հաճախորդների կողմից կանխիկ և անկանխիկ մուտքերի ստացման համար գործող սակագները, որոնք սահմանվում են IDBank-ի ներքին որոշմամբ։

20․05․2022թ-ից օրացույցային ամսվա ընթացքում հաշվին անկանխիկ ստացված 50,000,000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթը (բացառությամբ RUR արժույթի)  գերազանցող մասի նկատմամբ կիրառվելու է 1% միջնորդավճար։ Այս սակագինը վերաբերում է հաճախորդի բոլոր հաշիվներին, հետևաբար միջնորդավճարը կհաշվարկվի անկանխիկ ստացված արտարժույթի հանրագումարի դիմաց։

Կանխիկ և անկանխիկ մուտքերի գործող սակագները մշտապես թարմացվում են Բանկի կայքէջում։

Բանկում գործող սակագների տեղեկատվական ամփոփագրին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով։


Շնորհակալություն, որ մեզ հետ եք,

IDBank թիմ

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 13.02.2023 05:16
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт