Հայտարարություն

Հարգելի հաճախորդ,

IDBank-ը շարունակում է հեռավար ծառայությունների կատարելագործումը։ Հին «Բանկ-Հաճախորդ» համակարգն ամբողջությամբ փոխարինող նոր IDBanking.am առցանց հարթակը լիարժեք գործարկված է․ այն լայն հնարավորություններ է տալիս՝ թույլ տալով Ձեզ օգտվել ավելի քան 300 ծառայություններից և կատարելով Ձեզ անհրաժեշտ բոլոր գործարքները առցանց՝ մի քանի կոճակի սեղմումով։
Տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 30-ից հին «Բանկ-Հաճախորդ» համակարգն այլևս հասանելի չի լինի։ IDBanking.am առցանց հարթակ մուտք գործելու համար կարող եք կարդալ ստորև տեղադրված ուղեցույցը։


IDBanking առցանց համակարգ մուտք գործելու ուղեցույց

  • Եթե Դուք միաժամանակ և՛ IDBank-ի հաճախորդ եք, և՛ Idram-ում գրանցված օգտատեր, ապա Համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ է մուտքագրել Ձեր հեռախոսահամարը և Idram&IDBank հավելվածի գաղտնաբառը։
    Համակարգ մուտք գործելուց հետո անհրաժեշտ է սինքրոնացնել Ձեր IDBank-ի հաշվեհամարները, որպեսզի դրանք արտացոլվեն համակարգում։

  • Եթե Դուք IDBank-ի հաճախորդ եք, սակայն Idram&IDBank-ում գրանցված օգտատեր չեք, ապա կարող եք հաշված վայրկյանների ընթացքում առցանց գրանցվել Ձեր բջջային հեռախոսահամարով, այնուհետև՝ սինքրոնացնել Ձեր IDBank-ի հաշվեհամարները։

Գործողություններն իրականացնելու համար կարող եք օգտվել Գրանցման և սինքրոնացման ուղեցույց-ից կամ զանգահարել մեզ 012 33 33 33, 010 59 33 33։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 13.02.2023 05:16
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт