Հարգելի հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ 2022 թվականի փետրվարի 1-ից սկսած՝ IDBank-ում այլևս չի գործելու արագ դրամական փոխանցումների «Կոնվերս Տրանսֆեր» համակարգը։ IDBank-ի միջոցով արագ դրամական փոխանցումների գործող համակարգերի ցանկին կարող եք ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքի «Փոխանցումներ» բաժնում։
Դրամական փոխանցումներ կարող եք կատարել ինչպես Idram&IDBank հավելվածի և IDBanking.am առցանց հարթակի միջոցով, այնպես էլ Բանկի մոտակա մասնաճյուղում։ Հնարավոր հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+37460) 273333, (+37410) 593333 հեռախոսահամարներով, գրել Բանկի պաշտոնական կայքի առցանց սպասարկման կենտրոնին, Բանկի պաշտոնական էջերին սոցիալական ցանցերում կամ այցելել մոտակա մասնաճյուղ։