Հարգելի՛ հաճախորդներ,
Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող սահմանափակումներով պայմանավորված՝ MasterCard վճարային համակարգի քարտերի համար առկա են որոշ սահմանափակումներ։
Սույն թվականին ապրիլի 9-ից MasterCard-ի կողմից կասեցվելու է ՌԴ տարածքից դուրս գործող բանկերի կողմից թողարկված Mastercard տեսակի քարտերով ռուսաստանյան առևտրի և սպասարկման կետերում կատարված գործարքների բողոքարկման հնարավորությունը։
Այսպես, ռուսաստանյան վաճառակետերում կատարված գործարքների բողոքարկման դիմումները կարող եք ներկայացնել մինչև սույն թվականի ապրիլի 8-ը ներառյալ։ Ժամկետի ավարտից հետո գործարքները հնարավոր չի լինի բողոքարկել, ուստի բողոքարկման դիմումներ չեն ընդունվելու։