Հայտարարություն

МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank

Տեղեկացնում ենք, որ МИР քարտային համակարգի օպերատորի նկատմամբ կիրառված սահմանափակումներով պայմանավորված՝ Հայաստանի տարածքում МИР քարտերի լիարժեք աշխատանքը մեր POS-տերմինալներում և բանկոմատներում հնարավոր չի լինի ապահովել։ Այդպիսով՝ տեղեկացնում ենք, որ մարտի 30-ից սկսած՝ IDBank-ը դադարեցնում է МИР վճարային քարտերի սպասարկումը։ Դա նշանակում է, որ այն վաճառակետերում, որտեղ տեղադրված են IDBank-ի POS/vPOS տերմինալները, ցավոք, МИР քարտերով վճարում հնարավոր չի լինի կատարել։ МИР քարտերից հնարավոր չի լինի նաև գումար կանխիկացնել IDBank-ի բանկոմատներում։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ IDBank-ի գործող քարտատեսակներին և դրանց լայն հնարավորություններին կարող եք ծանոթանալ հղումով։

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 19.03.2024 01:22
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт