«Անելիք Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերությունը հայտարարում է Բանկի 2017թ.-ի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնելու մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձ հանդիսացող ցանկացած կազմակերպություն, որն ունի բանկի կամ ապահովագրական ընկերության աուդիտի իրականացման առնվազն 5 տարվա փորձ, ընդ որում սույն չափանիշը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների վրա, որոնք ընդգրկված են՝ (http://www.accountancyage.com/static/top50-this-yearhttp://accountants.entrepreneur.com/, http://www.vault.com/wps/portal/usa/rankings/landing?rankingId=177&regionId=0 կայքերից որևէ մեկում տեղադրված ցանկում ներառված լավագույն 10 աուդիտորական համակարգերի լիիրավ անդամ հանդիսացող կազմակերպությունների ցանկում,
Հրապարակային մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք`

  • որոնք դատական կարգով ճանաչվել են սնանկ,
  • որոնք ունեն ժամկետանց պարտքեր ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկային և այլ վճարների գծով,
  • որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել տնտեսական գործունեության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենսդրությամբ սահմանված կարգով հանված կամ մարված է,
  • մրցույթի իրականացման գործընթացի շրջանակում ներկայացրել է կեղծ կամ անարժանահավատ տվյալներ,
  • որպես ընտրված մասնակից մեկ անգամից ավել անգամ հրաժարվել է պայմանագիր կնքելուց:

Աուդիտորական կազմակերպության աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և առնվազն 5 բանկի կամ ապահովագրական ընկերության աուդիտի իրականացման փորձ և միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական),
Աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսը պետք է ունենա աուդիտորական կազմակերպությունում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական) կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում:
Միջազգային աուդիտորական կազմակերպությունը պետք է ունենա զարգացող երկրներում աուդիտի անցկացման փորձ,
Բանկի հետ կնքվող պայմանագրով աուդիտորական կազմակերպությունը համաձայնություն է տալիս Կենտրոնական բանկի հրավերով մասնակցելու բանկի, աուդիտորական կազմակերպության և Կենտրոնական բանկի միջև արտաքին աուդիտի արդյունքների քննարկման համար կազմակերպվող եռակողմ հանդիպմանը, միաժամանակ բացի աուդիտորական եզրակացության կազմումից, պետք է նախատեսի նաև աուդիտորական հաշվետվության (նամակ բանկի ղեկավարությանը) կազմումը և բանկի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության ստուգումը:
Մրցույթի հայտերը բացելու նիստի օրը նշանակվում է՝ 23/06/17թ․, ժամը 11։00։
Մրցույթն անց է կացվում մրցութային հայտերի քննարկմամբ՝ համաձայն «Անելիք Բանկ» ՓԲԸ կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգի:
Մրցույթին մասնակցելու պայմաններն ու փաստաթղթերի ցանկը սահմանված են «Անելիք Բանկ» ՓԲԸ կողմից «Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության» կարգով, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` «Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության» կարգ։
Մրցույթի կազմակերպման վայրը՝ ք. Երևան, Վարդանանց 13:
Մրցույթի հայտերն ընդունվում են 23.05.17թ.-ից – 19.06.17թ.-ը ներառյալ (բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը 09:30-ից 16:30 ընկած ժամանակահատվածում:
Մրցույթի անցկացման կարգը տրամադրվում է հրապարակային ծանուցման օրվան հաջորդող օրը հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Վարդանանց 13:
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (+374 10) 59 33 00 կամ (010) 59 33 01 հեռախո
սահամարներով:

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 13.02.2023 05:16
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт