Անելիք Բանկն իր հաճախորդներին է առաջարկում նոր հիփոթեքային վարկ, որը թույլ է տալիս հաճախորդներին ձեռք բերել անշարժ գույք՝ սկսած 8.5% տարեկան տոկոսադրույքից, մինչև 20 տարի մարման ժամկետով, ընդ որում, տոկոսադրույքը վերաբերում է ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ` ԱՄՆ դոլարով վարկերին:

Բարելավվել են նաև վարկի տրամադրման պայմանները, որոնց համաձայն այժմ հնարավոր է ստանալ հիփոթեքային վարկ սկսած 0% կանխավճարից:

Նշված վարկատեսակը գործում է ինչպես երկրորդային շուկայից, այնպես էլ կառուցապատողից ձեռք բերվող նույնիսկ անավարտ շինարարության փուլում գտնվող անշարժ գույքի համար:

Վարկերը տրամադրվում են ինչպես բանկի սեփական միջոցներով, այնպես էլ տարբեր վարկային ծրագրերի շրջանակում:

«Հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, Անելիք Բանկը շարունակում է բարելավել վարկերի տրամադրման պայմանները: Այսօր շատերի երազանքն է ունենալ սեփական բնակարան կամ առանձնատուն, սակայն բավարար ֆինանսներ չունենալու պատճառով ոչ բոլորի նպատակներն են իրականանում: Այս վարկերի միջոցով Բանկը հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին իրագործել իրենց նպատակները և էլ ավելի շահավետ պայմաններով օգտվել Բանկի ներկայացվող պրոդուկտից։

Հիփոթեքը տրամադրելու մասին որոշումը բանկը կայացնում է սեղմ ժամկետում, իսկ վարկ ստանալու հայտի դիտարկման համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ»,- ասված է հաղորդագրությունում