IDBanking 24/7` արդեն նաև Հյուսիսային պողոտայում
IDBank-ն ընդլայնում է IDBanking 24/7 շուրջօրյա սպասարկման գոտիների ու համակարգերի աշխարհագրությունը։ Այժմ արդեն նաև Հյուսիսային պողոտա 6 հասցեում գործող IDBanking 24/7 համակարգով հնարավոր է իրականացնել 200+ գործարք` կանխիկի մուտքագրում/ելքագրում, վարկերի մարում, տարբեր հաշիվների համալրում, կոմունալների վճարում ու այլ ծառայություններ շաբաթական 7 օր, 24 ժամ։ IDBanking 24/7 համակարգերը գործում են նաև IDBank-ի գլխամասային գրասենյակին հարակից տարածքում, Բաղրամյան մասնաճյուղում,Կոմիտասի 56/162, Հասրաթյան 4, Տերյան 105, Մաշտոցի 48 հասցեներում, Բանկի Վանաձորի և Էջմիածնի մասնաճյուղերում: Հաշվի առնելով հաճախորդների առաջարկները Բանկը գնալով ավելացնելու է 24/7 սպասարկման գոտիների ու համակարգերի քանակը՝ ընտրելով քաղաքացիներին առավել հարմար տարածքներն ու հասանելի դարձնելով ծառայությունների առավել լայն շրջանակ:
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 13.02.2023 05:16
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт