2019թ. հոկտեմբերի 21-ին, Երևանի ժամանակով ժամը 15:30-ին կկայանա «ԱյԴի Բանկ» ՓԲԸ Բաժնետերերի Արտահերթ Ընդհանուր Ժողով: Ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկվել են հետևյալ հարցերը. 1. Բանկի 2019թ.-ի արտաքին աուդիտ իրականացնող անձի հաստատում, 2. Այլ հարցեր: Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմված է 10.09.2019թ. դրությամբ: Մասնակիցները կարող են գրանցվել և ծանոթանալ Բանկի Բաժնետերերի Արտահերթ Ընդհանուր Ժողովում քննարկվող հարցերին առնչվող տեղեկատվությանը և նյութերին Բանկի գլխամասային շենքում` սկսած 2019թ. հոկտեմբերի 7-ին, ժամը 1200-ից: