Հաշվի առնելով հաճախորդների պահանջմունքները՝ IDBank-ը որոշում է կայացրել աշխատել ավելի երկար։
Բանկի գործառնական տնօրեն Արման Ասատրյանի խոսքով IDBank-ը երկարաձգել է գրեթե բոլոր մասնաճյուղերի աշխատանքային ժամերը․ «Շարունակելով թվայնացման գործընթացը, մենք մշտապես զարգացնում և կատարելագործում ենք մասնաճյուղային ցանցը։ Հաշվի առնելով ներկայիս կյանքի ռիթմն ու հաճախորդների աճող պահանջները՝ մենք մասնաճյուղերի վերազինմանը զուգահեռ փորձում ենք ստեղծել նաև սպասարկման առավել հարմար պայմաններ․ այդ է պատճառը, որ մեր գրեթե բոլոր (առայժմ բացառություն են կազմում միայն Էջմիածնի և Աբովյանի մասնաճյուղերը) մասնաճյուղերը այսուհետ կաշխատեն մինչև 20։00, իսկ նոր՝ Հյուսիսային 6 հասցեում բացված Ֆլագմանյան մասնաճյուղը կաշխատի մինչև 22։00։ Նշված մասնաճյուղերը կաշխատեն նաև շաբաթ օրերին ժամը 10։00-16։00», - նշել է Արման Ասատրյանը։
Ծառայությունների ցանկին, որոնք կարելի է ստանալ երեկոյան ժամերին և շաբաթ օրերին՝ ծանոթացեք այստեղ։
IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ։