Հարգելի՛ հաճախորդներ,
տեղեկացնում ենք, որ ս․թ․ հունիսի 29-ից փոփոխվելու են Խնայողական հաշվի տարեկան տոկոսադրույքները։ ՀՀ դրամով խնայողական հաշվի տարեկան անվանական տոկոսադրույքը կկազմի 4%, ԱՄՆ դոլարով՝ 1%, եվրոյով՝ 0,1%:
Տարեկան տոկոսային եկամտաբերությունը ՀՀ դրամով խնայողական հաշվի դեպքում՝ 4%-4.07%, ԱՄՆ դոլարով՝ 1%, եվրոյով՝ 0,1%։
Խնայողական հաշիվների մանրամասներին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ