Հարգելի՛ հաճախորդներ,
տեղեկացնում ենք, որ IDBank-ի որոշ մասնաճյուղերում փոփոխվել են սպասարկման ժամերը։
Աշխատանքային օրերին գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի աշխատանքը կազմակերպվելու է հետևյալ կերպ․
- Աբովյանի, Էջմիածնի, «Վարդանանց», Գյումրիի, «Նոր Նորք», Վանաձորի, Դավթաշենի, «Բաղրամյան», «Մալաթիա», «Էրեբունի» մասնաճյուղերը․ աշխատանքային օրերին՝ ժամը 09։15-ից մինչև 17։00-ը,
- «Արաբկիր» մասնաճյուղը․ աշխատանքային օրերին` ժամը 09:15-ից մինչև 19:30-ը,
- «Կենտրոն» մասնաճյուղը․ աշխատանքային օրերին՝ ժամը 09։15-ից մինչև 21:45-ը։
- Գյումրիի, «Արաբկիր», «Նոր Նորք», Վանաձորի, Դավթաշենի, «Մալաթիա», «Կենտրոն», «Վարդանանց» մասնաճյուղերը շաբաթ օրերին կաշխատեն՝ 10։15-ից մինչև 15:30-ը։
Պահպանե՛ք Ձեր առողջությունը և Բանկ այցելեք խիստ անհրաժեշտության դեպքում։ Դուք կարող եք օգտվել բանկային և ոչ բանկային 300+ ծառայություններից IDBanking.am հարթակի և Idram հավելվածի միջոցով։ 300+ գործարքներ կարող եք իրականացնել նաև մեր IDBanking 24/7 գոտիներում, որոնք տեղադրված են քաղաքի տարբեր հատվածներում։
Առո՛ղջ եղեք։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ