Հարգելի՛ հաճախորդներ,
տեղեկացնում ենք, որ IDBank-ի մասնաճյուղերում փոփոխվել են սպասարկման ժամերը։
Աշխատանքային օրերին գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի աշխատանքը կազմակերպվելու է հետևյալ կերպ․
- «Վարդանանց», «Նոր Նորք», Դավթաշենի, «Բաղրամյան», «Մալաթիա», «Էրեբունի», Աբովյանի, Էջմիածնի, Գյումրիի,Վանաձորի մասնաճյուղերը աշխատանքային օրերին կաշխատեն՝ ժամը 09։15-ից մինչև 17։00-ը,
- «Արաբկիր» մասնաճյուղը աշխատանքային օրերին կաշխատի՝ ժամը 09։15-ից մինչև 19։00-ը,
- «Շենգավիթ» մասնաճյուղը աշխատանքային օրերին կաշխատի՝ ժամը 09։15-ից մինչև 19։30-ը,
- «Կենտրոն» մասնաճյուղը աշխատանքային օրերին կաշխատի՝ ժամը 09։15-ից մինչև 21։45-ը,
- «Արաբկիր», «Նոր Նորք»,Դավթաշենի, «Մալաթիա», «Կենտրոն», «Վարդանանց», «Շենգավիթ», Վանաձորի, Գյումրիի, մասնաճյուղերը շաբաթ օրերին կաշխատեն՝ 10։15-ից մինչև 15:30-ը։
Պահպանե՛ք Ձեր առողջությունը և Բանկ այցելեք խիստ անհրաժեշտության դեպքում։ Դուք կարող եք օգտվել բանկային և ոչ բանկային 350+ ծառայություններից IDBanking.am հարթակի և Idram հավելվածի միջոցով։ 300+ գործարքներ կարող եք իրականացնել նաև մեր IDBanking 24/7 գոտիներում, որոնք տեղադրված են քաղաքի տարբեր հատվածներում։
Առո՛ղջ եղեք։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ