Հարգելի՛ հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ ամանորյա տոների կապակցությամբ Բանկի մասնաճյուղերը 2020 թ․դեկտեմբերի 30-ին կսպասարկեն հետևյալ ժամանակացույցով՝
- մինչև 19։30 ժամանակացույցով աշխատող մասնաճյուղեր – սպասարկման ժամ մինչև 18։00
- մինչև 17։00 ժամանակացույցով աշխատող մասնաճյուղեր – սպասարկման ժամ մինչև 17։00
- Հեռախոսազանգերի կենտրոն - աշխատանքային ժամ՝ շուրջօրյա
Ամանորյա և սուրբծննդյան տոներին սպասարկելու է IDBank-ի «Կենտրոն» մասնաճյուղը հետևյալ ժամանակացույցով՝
- 2020 թ․ դեկտեմբերի 31-ին` հաճախորդների սպասարկումը կիրականացվի ժամը 10։00-13։00,
- 2021թ․ հունվարի 4-ին և 5-ին հաճախորդների սպասարկումը կիրականացվի ժամը 10։00-14։00՝ իրականացնելով միայն հետևյալ գործարքները․
- IDBank-ի վարկերի մարում,
- Քարտերի համալրում,
- Տարադրամի փոխանակում,
- Արագ դրամական փոխանցումների վճարում։
Ոչ աշխատանքային օրերին և ժամերին բանկային գործարքները կարող եք իրականացնել նաև IDBank&Idram հավելվածով կամ IDBanking.am առցանց հարթակով։
2021թ․ հունվարի 8-ից սկսած Բանկի բոլոր մասնաճյուղերը կաշխատեն բնականոն աշխատանքային ժամանակացույցով։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Թող ուրիշ տարի լինի․․․
Շնորհակալություն,
IDBank-ի Թիմ