Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից

Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով

2024թ․-ի ապրիլի 1-ից սկսած IDBank-ի այն հաճախորդները, ովքեր ամրագրումներ կկատարեն GetTransfer առցանց հարթակում և բջջային հավելվածում ու կվճարեն IDBank-ի քարտերով, կստանան բացառիկ քեշբեքեր։

Քեշբեքի չափը կախված է IDBank-ի Ձեր քարտից, մասնավորապես՝

GetTransfer-ի միջոցով կարելի է հաշված րոպեների ընթացքում նախքան ուղևորությունն ամրագրել նախընտրելի մեքենան, ընտրել տեղափոխման վայրը, ժամը, պատվիրել ուղևորության համար անհրաժեշտ հավելյալ ծառայություններ՝ ցանկացած կարիքի համար։

Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը։ Եթե Դուք հանդիսանում եք Բանկի քարտապան, ապա Դուք ավտոմատ կերպով մասնակցում եք արշավին և լրացուցիչ որևէ գործողություն չի պահանջվում։ Իսկ եթե դեռ չեք հանդիսանում IDBank-ի քարտապան, ապա Ձեր նախընտրած քարտը կարող եք ձեռք բերել Idram&IDBank հավելվածի միջոցով՝ առանց տնից դուրս գալու, վայրկյանների ընթացքում, կամ էլ IDBank-ի պաշտոնական կայքի միջոցով։

Վստահ ենք, որ արշավի շնորհիվ կկարողանաք խնայել ժամանակ և գումար, ինչպես նաև Ձեր ճամփորդության համար անհրաժեշտ ամրագրումները կատարել անխափան՝ անվտանգ ու շահավետ կերպով։

Արշավը գործում է մինչև 2024թ․-ի դեկտեմբերի 31-ը։

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 23.04.2024 11:05
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт