Անհոգ ու հաճելի ճամփորդություն՝ IDBank-ի Visa պրեմիում քարտերով
Ճամփորդություններն արդեն էլ ավելի անհոգ ու հաճելի կդառնան IDBank-ի պրեմիում դասի Visa քարտերի հետ։ 2024 թվականին ճամփորդություններ պլանավորելիս նախապես պարզե՛ք՝ ինչ լրացուցիչ առավելություններից կարող եք օգտվել, եթե IDBank-ի պրեմիում դասի Visa քարտապան եք․
Lounge Key-ից օգտվելիս այցելությունների քանակը սահմանվում է հետևյալ կերպ․
- Visa Platinum քարտապանների համար՝ տարեկան 1 այցելություն, ընդ որում՝ IDBank-ի Visa Travel քարտերի քարտապանները կունենան տարեկան 2 այցելություն,
- Visa Signature քարտապանների համար ՝ տարեկան 4 այցելություն,
- Visa Infinite քարտապանների համար ՝ տարեկան 6 այցելություն:
Անսահմանափակ մուտքից օգտվելու համար 2024 թվականի մարտի 4-ից սկսած Visa Platinum, Visa Signature և Visa Infinite քարտապանները պետք է նախորդ 12 ամսվա ընթացքում կատարած լինեն առնվազն $400 կամ դրան համարժեք գումարի չափով անկանխիկ վճարում։
Fast Track ծառայությունից կարող եք օգտվել Զվարթնոց օդանավակայանում հետևյալ կերպով․
- Visa Platinum քարտապանների համար՝ տարեկան 2 անգամ,
- Visa Signature քարտապանների համար՝ տարեկան 4 անգամ,
- Visa Infinite քարտապանների համար՝ տարեկան 6 անգամ:
Զվարթնոց օդանավակայանում պրեմիում դասի քարտերով կարող եք վայելել անվճար սուրճ Segafredo սրճարանում։ Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել ձեր Visa պրեմիում քարտը նույնականացման համար: Յուրաքանչյուր Visa պրեմիում քարտապան կարող է օգտվել առաջարկից մեկ անգամ 24 ժամվա ընթացքում:
Մասնակից քարտեր`
- Visa Platinum՝ 2 անգամ,
- Visa Signature՝ 4 անգամ,
- Visa Infinite՝ 6 անգամ:
Զվարթնոց օդանավակայանում ուղեբեռի անվճար փաթեթավորման համար գործում են հետևյալ քանակները՝
- Visa Platinum` 2 անգամ
- Visa Signature` 4 անգամ
- Visa Infinite` 6 անգամ։
IDBank-ի Visa պրեմիում դասի քարտապաններին տրամադրվող բոլոր արտոնությունների մասին կարող եք կարդալ՝ անցնելով հղումով։