Բացառիկ պրեմիում դասի քարտ IDBank-ից

Պրեմիում դասի քարտապանների համար IDBank-ը առաջինը Հայաստանում թողարկել է մետաղական ուղղահայաց քարտը՝ Visa Infinite Special Edition։ 

 Եթե դուք պրեմիում դասի քարատապան եք, մենք Ձեզ համար ունենք նորություն, որը կզարմացնի իր հնարավորություններով և առավելություններով, ասում է Բանկի Պրեմիում ծառայությունների վարչության ղեկավար Լիդա Սաֆարյանը և վստահեցնում, որ պրեմիում ծառայություններից օգտվող հաճախորդները միանշանակ կգնահատեն հատուկ թողարկման այս քարտը․ «Ի հավելումն Infinite դասի քարտի արտոնությունների՝ այն մի շարք անսահմանափակ հնարավորություններ է տալիս՝ անվճար Visa Lounge Key ծրագիր, անվճար միջազգային Fast track ծառայություն, այս երկու ծառայություններից կարող են օգտվել նաև քարտապանի հյուրերը՝ տարեկան 6 անգամ։ Անվճար ուղեբեռի փաթեթավորում Զվարթնոց օդանավակայանում՝ կրկին անսահմանափակ։ Բացի այդ քարտապանը կստանա նաև անվճար ռոումինգ՝ օրացույցային տարվա ընթացքում 4 անգամ՝ ընդհանուր 12 GB ծավալով, անվճար Meet and Greet ծառայություն՝ օրացույցային տարվա ընթացքում 2 անգամ և այլն։ Այնպես որ մեր հաճախորդներին խորհուրդ ենք տալիս պատվիրել այն ու վայելել բոլոր առավելությունները», - ասել է Լիդա Սաֆարյանը։ Բանկի Էկոհամակարգի և գործընկերների հետ համագործակցության զարգացման գծով մենեջեր Գոհար Ղուկասյանի խոսքով՝ քարտը հետաքրքիր է իր դիզայնով, ուղղահայաց է, մետաղական, ընդ որում՝ այն ոչ միայն ճանապարհորդել սիրող հաճախորդների համար է, այն հարմար է օգտագործել նաև առօրյայում։ «Visa Infinite Special Edition-ի քարտապաններն իրենց առօրյա գնումների, ճանապարհորդական ծախսերի դիմաց կստանան 0.5% քեշբեք։ Ուզում եմ կիսվել ևս մեկ հրաշալի նորությամբ․ մեր պրեմիում քարտապանների համար կրկին առաջինը Հայաստանում գործարկել ենք IDBank concierge ծառայությունը։ Կոնսիերժը գործում է Telegram հարթակում՝ տրամադրելով 24/7 խորհրդատվություն և պատասխանելով հաճախորդի բոլոր հարցերին ակնթարթորեն։ IDBank concierge ծառայության միջոցով Բանկի քարտապանները կարող են նաև դիմել Fast track, ինտերնետ ռոումինգ և այլ ծառայությունների համար, ստանալ մանրամասն տեղեկատվություն IDBank-ի տարբեր պրոդուկտների մասին», - ասել է Գոհար Ղուկասյանը և պատմել նաև անցկացվող խաղարկության մասին։ 

Միացե՛ք Telegram հարթակի IDBank Concierge-ին հոկտեմբերի 27-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ և մասնակցեք խաղարկությանը և հնարավորություն ստացեք շահել 30 հատ 100 եվրո (համարժեք այլ արժույթ) արժողությամբ ճամփորդական վաուչերներից մեկը։    Հետագայում դրանք կարող եք օգտագործել ավիատոմսերի, գնացքի տոմսերի, հյուրանոցների վճարումների համար։ Վճարումը հարկավոր է կատարել 2023 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ը պրեմիում դասի քարտով, որից հետո կստանաք 100 եվրո (համարժեք այլ արժույթ) քեշբեք։ 

 Visa Infinite Special Edition քարտը կարող եք պատվիրել 3 արժույթներից մեկով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո։ Քարտը կարելի է պատվիրել ինչպես առցանց, այնպես էլ Բանկի Պրեմիում բանկային ծառայությունների սրահում՝ Հյուսիսային պողոտա 6 հասցեով, կամ Բանկի ցանկացած այլ մասնաճյուղում։ Ի դեպ, ցանկության դեպքում կարելի է Ձեր գործող պրեմիում դասի քարտը փոխարինել Visa Infinite Special Edition քարտով՝ վճարելով գործող պրեմիում դասի քարտի վերջին տարվա համար վճարված տարեկան սպասարկման վճարի և Visa Infinite Special Edition քարտի առաջին տարվա սպասարկման վճարի տարբերության չափով։


ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 05.12.2023 02:56
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт