Նոր արտոնություններ՝ Visa քարտերով

Visa Platinum, Visa Signature և Visa Infinite քարտապաններին տրամադրվում է 3 GB ռոումինգ փաթեթ աշխարհի 193 երկրներում: Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել Visa չատբոտ, ընտրել Visa Travel կոճակը, այնուհետև՝ ռոումինգ, ստանալ QR կոդ և ծառայությունից օգտվելու հրահանգներ։ Առաջարկի ընթացքում Visa Platinum քարտապանները կարող են ակտիվացնել ռոումինգը 1 անգամ, Visa Signature-ի քարտապանները՝ 2 անգամ, Visa Infinite-ի քարտապանները՝ 3 անգամ: Visa Signature և Visa Infinite քարտապանները կարող են օգտվել ծառայությունից ոչ ավելի, քան 14 օրը մեկ անգամ: Առաջարկը գործում է մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը։

Եվս մեկ փոքր հաճելի անակնկալ․ վայելեք անվճար Americano սուրճը Զվարթնոց օդանավակայանի Segafredo Cafe-ում Visa-ով: Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել ձեր Visa պրեմիում քարտը նույնականացման համար: Յուրաքանչյուր Visa պրեմիում քարտապան կարող է օգտվել առաջարկից մեկ անգամ 24 ժամվա ընթացքում: Մասնակից քարտեր` Visa Platinum 2 անգամ, Visa Signature 4 անգամ, Visa Infinite 6 անգամ: Պրեմիում քարտապանները կարող են նաև օգտվել 15% զեղչից սուրճի ամբողջ տեսականու համար Segafredo սրճարանում։ Առաջարկը գործում է  մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը:  Գործում է նաև առաջարկ IDBank-ի բոլոր Visa քարտապանների համար։

  Բոլոր Visa քարտապանները, որոնք ԱԿԳ դեղատների ցանցում կկատարեն առնվազն 7000 դրամի վճարում Apple Pay-ի և Google pay-ի միջոցով, կստանան հնարավորություն մասնակցելու խաղարկությանը և շահելու բազմաթիվ արժեքավոր նվերներ։ Վճարումներն անհրաժեշտ է կատարել մինչև հոկտեմբերի 31-ը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով։

 

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.10.2023 04:07
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт