Խնայում ենք Wildberries-ում IDBank-ի հետ

Դուք է՞լ եք սիրում անխնա ու անզուսպ գնումներ կատարել Wildberries-ում։ Գիտենք, գիտենք, մենք էլ ենք նույն թեմայի մեջ։ Իսկ գիտե՞ք, որ հիմա Wildberries-ում գնումներն ավելի շահավետ են, եթե վճարումը կատարեք IDBank-ի քարտերով։ Այո-այո, նոր արշավի մասին ենք հիմա պատմելու։

 

Եվ այսպես, արշավի շրջանակում այս տարվա հունիսի 16-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ IDBank-ի բոլոր վճարային քարտերով Wildberries հարթակում վճարում կատարելու դեպքում կստանաք մինչև 1% idcoin։

 

Ընդ որում՝ արշավի շրջանակում idcoin-եր կտրամադրվեն հետևյալ կերպ․

 

  • Visa Rocket քարտերի դեպքում գործող 0,5% քեշբեքին կգումարվի այս հավելյալ 0,5% idcoin-ը, ինչի արդյունքում արշավի շրջանակում Դուք կստանաք հանրագումարային 1% հետվճար,
  • Բանկի մնացած բոլոր քարտերի դեպքում կստանաք վճարման գումարի 1%-ի չափով idcoin:

 

Նշենք, որ օրացույցային ամսվա ընթացքում առավելագույնը կարող եք ստանալ 5000 ՀՀ դրամի չափով idcoin՝ անկախ Ձեր ունեցած քարտերի քանակից։ Ի դեպ, idcoin-ը ենթակա է վճարման օրացույցային ամսվան հաջորդող ամսվա մինչև 15-րդ աշխատանքային օրը։

 

Հաճելի է, չէ՞, կատարում եք գնումներ ու ստանում հետվճար idcoin-ի տեսքով, որն էլ կարող եք կուտակել ու օգտագործել ամենուր, ուր կա Իդրամով վճարելու հնարավորություն, իսկ այդ կետերի թիվը արդեն գերազանցում է 21.000-ը։

 

Արշավի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով։ Իսկ idcoin-ի մասին ամեն ինչ իմանալու համար սեղմեք այստեղ։

 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 18.06.2024 06:14
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт