2024 թվականի թվով  2-րդ տրանշ

IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը

2024 թվականի մայիսի 13-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է AMANLBB2PER9 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․

  • Ընդհանուր ծավալը – 5 մլն․ ԱՄՆ դոլար
  • Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը – 4,75 %
  • Շրջանառության ժամկետը – 39 ամիս
  • Արժեկտրոնի վճարում – եռամսյա պարբերականությամբ
  • Մարման ամսաթիվ – 13 օգոստոսի 2027թ․

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2024թ․-ի մայիսի 13-ից մինչև 2024 թվականի հուլիսի 12-ը ներառյալ։ Նշենք, որ սա IDBank-ի դոլարային պարտատոմսերի հոբելյանական 25-րդ թողարկումն է։

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պարտատոմսերը հնարավոր է հեշտությամբ ձեռք բերել նաև առցանց տարբերակով՝ մի քանի հպումով, առանց Բանկի մասնաճյուղ այցելելու։ Ընդամենը IDBanking.am առցանց հարթակում մուտք գործեք «Արժեթղթեր» բաժին, ընտրեք պարտատոմսերի տեսակը և քանակը և կատարեք գնում։

Պարտատոմսերի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում դրանք ձեռք բերելուց անմիջապես հետո․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում ներկայացված է պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։

Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք տեսնել անցնելով հղումով։

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 18 հոկտեմբերի 2023թ. թիվ 1/520 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 15.05.2024 11:46
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт