IDBank-ի դոլարային պարտատոմսեր

Սույն թվականի օգոստոսի 3-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով կթողարկի AMANLBB2MER6 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 2023 թվականի  2-րդ  դոլարային տրանշը` հետևյալ պայմաններով.

  • Ընդհանուր ծավալը – 3 մլն․ ԱՄՆ դոլար
  • Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը – 4,25 %
  • Շրջանառության ժամկետը – 27 ամիս
  • Արժեկտրոնի վճարում – եռամսյա պարբերականությամբ
  • Մարման ամսաթիվ – 03/11/2025

Պարտատոմսերը տեղաբաշխվել 2023թ․-ի օգոստոսի 3-ից սեպտեմբերի 29-ը ներառյալ։

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):

Բանկից հիշեցնում են, որ պարտատոմսերը այսուհետ հնարավոր է ձեռք բերել նաև առցանց տարբերակով․ պարզապես անհրաժեշտ է IDBanking.am առցանց հարթակում մուտք գործել «Արժեթղթեր» բաժին, ընտրել պարտատոմսերի տեսակը և քանակը և կատարել գնում։ Պարտատոմսերը ձեռք բերելուց հետո դրանց մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում։

Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ։

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 07 հոկտեմբերի 2022թ. թիվ 1/489 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 03.08.2023 04:12
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт