IDBank-ի նոր մասնաճյուղը՝ հատուկ ձևաչափով․ Հին Երևան
IDBank-ը ևս մեկ նոր մասնաճյուղ ունի, այս անգամ՝ հատուկ ձևաչափով։ «Հին Երևան» անվամբ մասնաճյուղը գտնվում է անմիջապես քաղաքի սրտում՝ Բուզանդի 13, տարածք 116 հասցեով։
Այն իր ձևաչափով հիշեցնում է Հյուսիսային պողոտայում գտնվող «Կենտրոն» մասնաճյուղը․ մեկ վայրում կարելի է կատարել բանկային բոլոր գործարքները, վայելել ժամանակը Paul սրճարանում կամ սպասարկվել պրեմիում սրահներում՝ ստանալով անհատականացված ծառայություններ։
Շենքի զրոյական հարկում գտնվում է IDBank-ի հիփոթեքային կենտրոնը, առաջին հարկում մասնաճյուղն է, երկրորդ հարկում՝ պրեմիում բանկային ծառայությունների սրահը։ Paul սրճարանը տեղակայված է անմիջապես առաջին հարկում՝ շենքի անկյունային մասում, որտեղ կարելի է վայելել մի բաժակ սուրճ կամ համեղ նախաճաշել՝ դուրս գալով բանկային ստանդարտ ձևաչափից։
«Հին Երևան» մասնաճյուղը հագեցած է նաև IDBanking 24/7 սպասարկման գոտիով, որտեղ հնարավոր է կատարել բոլոր տեսակի գործարքներն ընդամենը մի քանի հպումով։
Բացումը՝ շուտով․․․