IDBank-ը թողարկում է պարտատոմսերի՝ միանգամից երկու տրանշ ՝ դրամային և դոլարային

Դրամային և դոլարային պարտատոմսերը թողարկվել են հետևյալ պայմաններով՝

Դրամային՝

-        - Ընդհանուր ծավալը՝ 500 մլն․ ՀՀ  դրամ

-        Քանակը՝ 50 հազար հատ

-        Անվանական արժեքը՝ 10 000 դրամ

-        Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս (2 տարի 3 ամիս)

-        Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 9․50%,

-        Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ 3 ամիս պարբերականությամբ

Դոլարային՝

-        Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար

-        Քանակը՝ 50 հազար հատ

-        Անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար

-        Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս (2 տարի 3 ամիս)

-        Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 3․75%,

-        Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ 3 ամիս պարբերականությամբ

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2022 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև 2023 թվականի հունվարի 23-ը ներառյալ։ Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):

IDBank-ի ֆինանսական տնօրեն Արման Ասատրյանի խոսքով պարտատոմսերը լավագույն ներդրումը կարող են լինել։ «Զգալով այս պահին պարտատոմսերի թողարկման անհրաժեշտությունը և կարևորությունը, այս անգամ որոշում կայացվեց թողարկելու պարտատոմսերի միանգամից երկու տրանշ՝ դրամային և դոլարային։ Պարտատոմսերը ներդրում կատարելու և եկամուտ ստանալու լավագույն տարբերակներից է, քանի որ պարտատոմսից դրա սեփականատերը ստանում է չհարկվող եկամուտ, ինչպես նաև պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից»,- ասել է Արման Ասատրյանը։

Պարտատոմսերը կարող եք ձեռք բերել` լրացնելով համապատասխան հայտը և ներկայացնելով Բանկ։ Պարտատոմսերը ձեռք բերելուց հետո դրանց մասին ամբողջական ինֆորմացիան հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում, որտեղ ներկայացված է պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 07 հհոկտեմբերի 2022թ. թիվ 1/489 Ա որոշմամբ։

Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարող եք ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 25.10.2022 01:20
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт