Ամառային արձակուրդներին ընդառաջ նոր ակցիա Անելիք Բանկից հետաքրքիր արտոնությունների փաթեթով


Ակցիայի շրջանակներում հունիսի 21-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ Անելիք Բանկի ՝ Maestro/Cirrus, MasterCard Standart, MasterCard Gold, Visa Gold Hotel Express միջազգային պլաստիկ քարտերը կտրամադրվեն նվազեցված արտոնյալ սակագներով, իսկ այդ  քարտերով առավել մեծ ծավալի գործարքներ կատարած 5 հաճախորդներ կպարգևատրվեն ոսկու ձուլակտորներով (1-ին տեղ զբաղեցրած հաճախորդին կտրամադրվի 10 գրամանոց ձուլակտոր, 2-րդ տեղ զբաղեցրած հաճախորդին կտրամադրվի  5 գրամանոց ձուլակտոր, իսկ 3-ից 5-րդ տեղերը զբաղեցրած հաճախորդներին կտրամադրվեն 1 գրամանոց երկուական ոսկու ձուլակտորներ)։
«Ամառային ակցիա» -ի շրջանակներում Բանկի բոլոր քարտապանները վճարային քարտերով «Մեգամոլ»ՍՊԸ-ի (www.megamall.am) պաշտոնական կայքից անկանխիկ գնումների դեպքում կստանան 3% զեղչ, ինչպես նաև  հնարավորություն կունենան 31-91 օր ժամանակահատվածով Բանկի պահատեղերի վարձակալության համար օգտվել զեղչված սակագներից։
«Անելիք Բանկն ուրախ է պարբերաբար անակնկալներ մատուցել իր հաճախորդներին՝ ամրապնդելով բանկ-հաճախորդ կապը: Ակցիան հնարավորություն է ընձեռում ամառային արձակուրդներին ընդառաջ մեր հաճախորդներին մատչելի սակագներով ձեռք բերել  ինչպես միջազգային վճարային համակարգի պլաստիկ քարտեր, այնպես էլ` օգտվել զեղչերից  անկանխիկ գնումներ կատարելիս»,- նշել է մանրածախ  բիզնեսի գծով տնօրեն- վարչության նախագահի տեղակալ Վարդան Գևորգյանը։




© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт