Ծրագիրը հնարավորություն է ընձեռում տեղափոխել այլ բանկերում գործող անշարժ գույքի գրավով վարկային պարտավորությունները, կամ միավորել այլ բանկերում գործող վարկային պարտավորությունները մեկ վարկում։
Վարկի տեղափոխումից և վարկերի միավորումից բացի, մեր հաճախորդները նաև վարկի գումարն ավելացնելու հնարավորություն կունենան ։
Ծրագրի շրջանակներում կտրամադրվի նաև կրկնակի վարկավորում այն հաճախորդներին, ովքեր Բանկում ունեցել և մարել են անշարժ գույքի գրավով վարկ և դիմելու պահին ֆինանսաբանկային համակարգում չունեն անշարժ գույքի գրավով գործող վարկեր։
Վերավարկավորումը տրամադրվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով՝ անուիտետային, զսպանակաձև և ճկուն մարման եղանակներով։
Վարկը տրամադրվում է 12-180 ամիս ժամկետով՝ սկսած 12․3 % տարեկան տոկոսադրույքից։
Վարկի սպասարկման վճար և տրամադրման միջնորդավճար չի սահմանվում։
«Վերավարկավորման այս ծրագիրը ևս մեկ շահավետ հնարավորություն է ավելի հեշտ կառավարել վարկերը՝ դրանք միավորելով մեկ վարկում, որը տրամադրվում է մատչելի և շահավետ պայմաններով»,- նշել է Անելիք Բանկի վարչության նախագահի տեղակալ-մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Վարդան Գևորգյանը։

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт