Ապրիլի 27-ին «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են NASDAQ OMX Արմենիա բորսայի հիմնական (Abond) ցուցակում, թույլատրված է նշված պարտատոմսերով առևտուրը։ Հաղորդագրության համաձայն, բանկի պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 20,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 12.25% տոկոսադրույքով և 2 տարի շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMANLBB23ER0) բորսայում կշրջանառվեն ANLBB3 բորսայական հապավմամբ:
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт