Անելիք Բանկի կողմից առաջին անգամ թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը նախանշված ժամկետում ամբողջությամբ տեղաբաշխվել են:
«Պարտատոմսերի ձեռքբերումը հնարավորություն է տվել մեր հաճախորդներին կատարել այլընտրանքային ներդրում, ինչը միաժամանակ ապահովում է տարեկան կայուն 6.5% եկամուտ: Հաշվի առնելով տեղաբաշխման հաջող ընթացքը նախատեսում ենք հետագայում ևս իրականացնել պարտատոմսերի թողարկում»,- ասել է «Անելիք Բանկ» վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:
Նշենք, որ պարտատոմսերը դոլարային են, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, տոկոսների վճարման պարբերականությունը՝ 6-ամիս:
Հիշեցնենք, որ բանկային նոր պրոդուկների ներդման մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև Անելքի Բանկի խորհրդի նորընտիր նախագահ Վարդան Դիլանյանը, ով նշել է բանկի որդեգրած նոր քաղաքականության մասին, այն է՝ ապահովել առավելագույն հարմարավետություն բանկի հաճախորդների համար, ներդնել նոր տեխնոլոգիական նորամուծություններ և առաջարկել բազմազան, մրցակցային ծառայություններ:

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт