Անելիք Բանկն ավարտել է լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման գործընթացը: Բոլոր 405.511 բաժնետոմսերը տեղաբաշխվել են փակ բաժանորդագրությամբ: Համալրումն իրականացվել է բանկի նոր բաժնետիրոջ կողմից, ինչի արդյունքում Բանկի կանոնադրական կապիտալն ավելացրել է 21.8 մլրդ ՀՀ դրամով:


Բաժնետերերի կողմից ձևավորվել է Բանկի նոր Խորհուրդ, որում ընդգրկվել են բանկային համակարգում բազմամյա փորձ ունեցող մասնագետներ: Հիմնվելով Բանկի նոր բաժնետիրոջ թիմային փորձի վրա` Բանկը որդեգրելու է նոր ռազմավարություն` նպատակ ունենալով առաջատար դիրքեր զբաղեցնել ՀՀ բանկային համակարգում:

Հիմնվելով լավագույն միջազգային ֆինանսական համակարգերի փորձի վրա` Անելիք Բանկն առաջարկելու է իր հաճախորդների պահանջմունքներին համապատասխան թարմացված բանկային ծառայությունների տեսականի` համալրված առաջադեմ տեխնոլոգիական լուծումներով:

Անելիք Բանկի Խորհրդի նոր նախագահ Վարդան Դիլանյանի խոսքերով. «Անելիք Բանկի բաժնետոմսերի հաջող թողարկումը վկայում է Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի նկատմամբ օտարերկրյա ներդրողների կողմից հետաքրքրվածության մասին, ինչն էլ հնարավորություն կտա առաջիկայում մեծացնել Բանկի գործունեության շրջանակները»: 

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт