Անելիք Բանկը գործարկել է նոր՝ «Պրեմիում» վարկատեսակը, որը իրենից ներկայացնում է վարկ կամ վարկային գիծ նախատեսված հետևյալ ոլորտի աշխատակիցների համար`
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի Հավելված 1-ով և Հավելված 2-ով նախատեսված, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում (բացառությամբ 14-րդ կետի) նշված մարմիններում համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձիք
ՀՀ-ում գործող բուժհաստատությունների բժիշկներ և ղեկավար անձիք
1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին 300 կազմակերպությունների աշխատակիցներ
ՀՀ-ում միջազգային կազմակերպությունների, դեսպանատների, ներկայացուցչությունների աշխատակիցներ
Պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցներ` բացառությամբ նախնական և միջին կրթական հաստատությունների
Ոչ պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավար անձիք և դասախոսներ
ՀՀ-ում ՏՏ ոլորտի ընկերությունների աշխատակիցներ
ՀՀ բանկային համակարգի, վարկային կազմակերպությունների աշխատակիցներ
ՀՀ-ում ապահովագրական և ներդրումային ընկերությունների աշխատակիցներ
Երևանի քաղաքապետ և ավագանու անդամներ, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ:
««Պրեմիում» վարկատեսակը հնարավորություն է տալիս շահավետ պայմաններով օգտվել Անելիք Բանկի մի շարք վարկատեսակներից, ստանալ ապահովագրություն` «ԴՊ+», «Տնային գույք» և «Քաղաքացիական պատասխանատվություն» պատահարների դեպքում, ինչպես նաև 20% զեղչ՝ պահատեղերի վարձակալության դեպքում: Գործարկելով «Պրեմիում» վարկատեսակը մենք հնարավորություն ենք ընձեռում տարբեր բնագավառների աշխատակիցների ակտիվորեն օգտվել Անելիք Բանկում գործող բանկային պրոդուկտներից: Անելիք Բանկի մասնագետները ստեղծում են հատուկ մեր հաճախորդների պահանջներին համապատասխան շահեկանորեն տարբեր վարկատեսակներ՝ ձգտելով արդարացնել նրանց սպասելիքները»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт