Անելիք Բանկը սահմանել է նոր՝ էժանացված, սակագին անհատական պահատեղերի վարձակալության համար: Բանկի այն հաճախորդները, ովքեր կօգտվեն 8.5x30x50սմ (փոքր) չափսի պահատեղերի վարձակալությունից 91-180 օր ժամկետով, կվճարեն ընդամենը 5.000 ՀՀ դրամ, նախկին 15.000 ՀՀ դրամի փոխարեն:


«Ամառային արձակուրդներին հանգստի մեկնող մեր հաճախորդներին առաջարկում ենք օգտվել միջազգային ստանդարտներին համապատասխանող անհատական չհրկիզվող պահատեղերից, որոնք գտնվում են շուրջօրյա հսկողության տակ, տեղակայված են անվտանգության հատուկ սարքավորումներով և հակահրդեհային ահազանգման ժամանակակից միջոցներով համալրված սրահներում»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը։: Նա նաև վստահեցրել է, որ Բանկն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում հաճախորդների կողմից ի պահ տրված նյութական արժեքների ամբողջականության, անձեռնմխելիության և պահատեղի պարունակության գաղտնիության համար: 

Նշենք, որ ակցիան մեկնարկում է 2016 թվականի օգոստոսի 1-ից և գործելու է մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ:

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт