Մայիսի 13-ին, ժամը 12:00-ին Անելիք Բանկի գլխամասային գրասենյակում կկայանա խաղարկություն, որին կմասնակցեն 2016թ. մարտի 3-ից մինչև մայիսի 1-ը ներառյալ նվազագույնը 1000 ԱՄՆ դոլար, 500 հազար ՀՀ դրամ, 1000 եվրո կամ 80 հազար ՌԴ ռուբլի ներդրած ավանդատուներն, ովքեր, համաձայն խաղարկության պայմանների, տվյալ ժամանակահատվածում իրենց ավանդի սկզբնական մնացորդից պակասեցում չեն կատարել։ Խաղարկության հաղթողները կարժանանան բազմաթիվ արժեքավոր նվերների՝ պլանշետ, սմարթֆոններ և հեռուստացույցներ: 
«Սիրով սպասում ենք մեր հաճախորդներին Երևան, Վարդանանց 13 հասցեում գտնվող Բանկի գլխամասային գրասենյակում՝ ներկա գտնվելու նվերների խաղարկությանը: Իսկ այն հաճախորդներին, ովքեր չեն կարող անձամբ ներկա գտնվել խաղարկությանը, խորհուրդ կտամ հասանելի պահել իրենց հեռախոսները, քանի որ չի բացառվում, որ հենց իրենք դառնան խաղարկվող նվերներից մեկի տերը»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը և ավելացրել, որ նմանատիպ հաճելի անակնկալներ Անելիք Բանկն իր հաճախորդների համար կազմակերպում է պարբերաբար: 
Մասնակիցների ցանկին և խաղարկության կանոններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով` 

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт