Անելիք Բանկը հայաստանյան բանկերից առաջինն է, որ միացել է Moneytun միջազգային դրամական փոխանցումների համակարգին, որի միջոցով հնարավոր է փոխանցումներ իրականացնել ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև՝ սկսած 7 ԱՄՆ դոլարից։ Տվյալ համակարգով մեկ փոխանցման առավելագույն գումարը կարող է կազմել 10.000 ԱՄՆ դոլար:

«Անելիք Բանկի մասնագետների կողմից իրականացվող հետազոտությունների արդյունքում հնարավոր է դառնում բանկի հաճախորդներին պարբերաբար առաջարկել մատուցվող ծառայությունների անընդհատ թարմացվող և կատարելագործվող ցանկ: Սա հնարավոր է դառնում նաև նոր գործընկերների հետ համագործակցելու շնորհիվ։ Ուրախ եմ տեղեկացնել, որ Անելիք Բանկը ներկայացնում է դրամական փոխանցումների շուկայում նոր և վստահելի իր նոր գործընկերոջը՝ Moneytun միջազգային դրամական փոխանցումների համակարգին, որի միջոցով փոխանցումը հասցեատիրոջն է հասնում 5-10 րոպեի ընթացքում: Սա դրամական փոխանցումների ոլորտում մեր Բանկի կողմից սպասարկվող թվով 8-րդ համակարգն է»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը: Նա Բանկի հաճախորդներին առաջարկել է իրենց փոխանցումները ստանալ Anelik-Transfer վճարային քարտով. «Առանց բանկ այցելելու, ընդամենը զանգահարելով 59 33 33 հեռախոսահամարով, մեր հաճախորդները կարող են Բանկում գործող Anelik, MoneyGram, IntelExpress, Ria Money Transfer, Sigue Money Transfer, Unistream, Converse Transfer համակարգերով իրենց ուղարկված գումարը ստանալ հենց Anelik-Transfer քարտով: Սա ժամանակակից բանկային գործիք է, որն ուղղված մեր հաճախորդների հարմարավետության ապահովմանը»,- տեղեկացրել է Ա. Մարտիրոսյանը:

© 2022 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт