Գարնանային տոներին ընդառաջ Անելիք Բանկը պատրաստել է հաճելի անակնկալ իր ավանդատուների համար: 2016թ. մարտի 3-ից մինչև մայիսի 1-ը ներառյալ նվազագույնը 1000 ԱՄՆ դոլար, 500 հազար ՀՀ դրամ, 1000 եվրո կամ 80 հազար ՌԴ ռուբլի ներդրած յուրաքանչյուր ավանդատու կմասնակցի Բանկի կողմից կազմակերպված գարնանային ակցիային և հնարավորություն կունենա շահել խաղարկվող սմարթֆոններից, հեռուստացույցներից մեկը, ինչպես նաև՝ պլանշետ:

«Անելիք Բանկում արդեն ձևավորվել է գեղեցիկ ավանդույթ՝ պարբերաբար շահավետ անակնկալներ մատուցել իր հաճախորդներին, և այդ ավանդույթը շարունակվելու է նաև 2016 թվականին: Հիշատակված անականկալներից առաջինն այս ակցիան է, որով մենք գարնանային հաճելի տրամադրություն ենք փոխանցելու մեր հաճախորդներին՝ բազմաթիվ արժեքավոր նվերների միջոցով։ Հորդորում եմ մեր բանկի հավատարիմ, ինչու ոչ՝ նաև նոր ավանդատուներին լինել առավել ակտիվ, մասնակցել այս ակցիային և հնարավորություն ունենալ շահել գեղեցիկ և թանկարժեք նվերներից մեկը»,-ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը։

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт