Անելիք Բանկը ՌԴ ռուբլով խնայողություններ ունեցողներին առաջարկում է ներդնել իրենց միջոցները բանկում նոր գործարկված «Ռուբլի+» ավանդատեսակով:
«Մեր մասնագետների կողմից մշակվող և բանկում ներդրվող նոր ավանդատեսակներն առավելապես նպատակաուղղված են օգնել մեր հաճախորդներին շահավետ տնօրինել իրենց դրամական միջոցները: Նոր գործարկված «Ռուբլի+» ավանդատեսակով ներդրվող ավանդի նվազագույն գումարը 15,000 ՌԴ ռուբլի է, առավելագույն տարեկան տոկոսադրույքը՝ 6.25%: Այն շատ հարմար է ՌԴ ռուբլի ունեցող մեր հաճախորդներին, ովքեր հնարավորություն ունեն խուսափել ռուբլու փոխարժեքի տատանումներից և զերծ կմնան փոխանակումից առաջացող ավելորդ կորուստներից»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:
Նա նաև նշել է, որ 2015թ․ արդյունքներով, Բանկի ավանդային պորտֆելը կազմել է 55.3 մլրդ ՀՀ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 8%-ով: «Ավելացել են հատկապես ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները՝ 47.2 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 21.2%-ով»,- ավելացրել է Ա. Մարտիրոսյանը։