Անելիք Բանկը «Գյուղական ֆինանսավորման կառույց» և «Հազարամյակի մարտահրավերներ» համաձայնագրի վարկային ծրագրերի շրջանակներում առաջարկում է վարկեր գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողներին: Վարկային միջոցները տրամադրվում են կապիտալ ներդրումների, սերմերի ձեռքբերման, ինչպես նաև շրջանառու միջոցների համալրման նպատակով:

«Հազարամյակի մարտահրավերներ» համաձայնագրի վարկային ծրագրի շրջանակներում վարկը տրամադրվում է կապիտալ ներդրումների ու սերմերի ձեռքբերման նպատակով՝ մինչև 20 մլն ՀՀ դրամ գումարի սահմաններում, առավելագույնը 5 տարի մարման ժամկետով, տարեկան 12% տոկոսադրույքով։ Իսկ «Գյուղական ֆինանսավորման կառույց» ծրագրի շրջանակներում վարկավորումն իրականացվում է մինչև 150 հազար ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք ՀՀ դրամի չափով։ Այս ծրագրով կարող են վարկավորվել այն գյուղատնտեսական ձեռնարկությունները, որոնք ցանկանում են իրականացնել շրջանառու միջոցների համալրում կամ կապիտալ ներդրումներ։

«Գաղտնիք չէ, որ տնտեսության ամենաառաջնային ու կարևոր ճյուղերից է գյուղատնտեսությունը և Անելիք Բանկն ամեն կերպ ձգտում է աջակցել այս ոլորտի զարգացմանը: Վստահ եմ, որ Բանկը կարդարացնի գյուղոլորտի ներկայացուցիչների սպասելիքները և մեր առաջարկած վարկատեսակները կօգնեն այդ տնտեսությունների զարգացմանը»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը ու հիշեցրել, որ Բանկը վարկավորում է նաև գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձանց, նրանց առաջարկելով վարկավորման երեք տարբերակ` անշարժ գույքի գրավադրմամբ, երաշխավորությամբ և ոսկու գրավով ապահովվածությամբ:

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт