Սույն թվականի օգոստոսի 7-ին Անելիք Բանկի գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել «ԹԵԺ ԱՄԱՌ» ավանդատեսակով Բանկում գումար ներդրած ավանդատուների միջև անցկացված խաղարկության շահողներին նվերների հանձնման արարողությունը։ 


Նվերները հանձնել է Բանկի Վարչության նախագահի տեղակալ-բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը: Նա, շնորհավորելով ներկաներին, նրանց է հանձնել ընդհանուր թվով 16 նվերները` 3 հատ պլանշետ, 3 հատ հեռուստացույց, 6 հատ սմարթ հեռախոս, 3 հատ ֆոտոխցիկ, ինչպես նաև գլխավոր մրցանակը՝ 2 անձի համար նախատեսված ուղեգիր դեպի Կրետե կղզի։


«Անելիք Բանկի անունից ի սրտե շնորհավորում եմ բոլոր շահողներին և, իհարկե, ուղեգրին արժանացած Հեղինե Մարգարյանին: Բոլորին մաղթում եմ հաճույքով օգտվել մեր Բանկի կողմից սիրով տրմադրված նվերներից, իսկ տիկին Հեղինեին մաղթում եմ անմոռաց հանգստյան օրեր: Բազմիցս նշել եմ, որ 2015 թվականը հոբելյանական է Անելիք Բանկի համար, ինչի կապակցությամբ, ընթացիկ տարում, մեր կողմից պարբերաբար անց են կացվում շահավետ ակցիաներ: Դրանցից մեկն էլ «ԹԵԺ ԱՄԱՌ» ավանդատեսակի ավանդատուների նվերների խաղարկությունն էր»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը: Նրա խոսքերով, համաձայն ձևավորված ավանդույթի, Բանկի տարբեր ծառայություններից օգտվող հաճախորդների համար, հետագայում ևս անցկացվելու են նվերների խաղարկություններ և այլ գրավիչ ակցիաներ:

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт