Սույն թվականի հուլիսի 22-ին Անելիք Բանկի «ԹԵԺ ԱՄԱՌ» ավանդատեսակով ավանդ ներդրած ավանդատուների միջև տեղի ունեցավ խաղարկություն, որի ժամանակ 15 ավանդատուներ շահեցին բազմատեսակ կենցաղային տեխնիկա, իսկ գլխավոր մրցանակը՝ 2 անձի համար նախատեսված ուղեգիրը դեպի Կրետե կղզի, շահեց Հեղինե Մարգարյանը։ Ընդհանուր առմամբ, խաղարկությանը մասնակցել են շուրջ 1700 ավանդատու: Խաղարկությունն իրականացվել է նախօրոք ընտրված հանձնաժողովի անդամների, ավանդատուների և լրատվամիջոցների ներկայությամբ: Նվերներ շահած ավանդատուների ցանկին կարող են ծանոթանալ հետևյալ հղմամբ` «Շահող մասնակիցներ»։
Խաղարկությանը մասնակցեցին այն ավանդատուները, ովքեր սույն թվականի ապրիլի 22-ից մինչև 2015 թվականի հուլիսի 15-ը ներառյալ ներդրել են նվազագույնը 500 հազար ՀՀ դրամ կամ 1000 ԱՄՆ դոլար ավանդ և որոնց ավանդի մնացորդը հուլիսի 15-ի դրությամբ նույնպես կազմել է նվազագույնը 500 հազար ՀՀ դրամ կամ 1000 ԱՄՆ դոլար։
« Մենք անչափ կարևորում ենք մեր յուրաքանչյուր ավանդատուին և շնորհակալ ենք բոլորին վստահության համար։ Անելիք Բանկի անունից ի սրտե շնորհավորում եմ բոլոր հաղթողներին և ուղեգիրը շահած ավանդատուին մաղթում եմ անմոռաց հանգստյան օրեր: Համաձայն Բանկում ձևավորված ավանդույթի, տարբեր ծառայություններից օգտվող մեր հաճախորդների համար պարբերաբար անցկացվելու են նվերների խաղարկություններ և այլ անակնկալներ»,- տեղեկացրել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը: