Արժեկտրոնային դոլարային պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են։
Հոկտեմբերի 12-ից սկսված գործընթացի արդյունքում տեղաբաշխվել է $5 մլն ընդհանուր անվանական արժեքով պարտատոմս: Տեղաբաշխված մեկ պարտատոմսի անվանական արժեքը $100 է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, իսկ արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը տարեկան 5,75% է:

«Սա բանկի կողմից պարտատոմսերի արդեն հինգերորդ եւ հոբելյանական տեղաբաշխումն է: Բանկն արդեն իսկ թողարկել է անվանական արժեկտրոնային դոլարային եւ դրամային պարտատոմսերի 5 տրանշ ընդհանուր՝ $20 մլն եւ 1 մլրդ դրամ ծավալներով»,- ասված է հաղորդագրությունում:

«Պարտատոմսերի տեղաբաշխման ընթացքը վկայում է բանկի կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ շուկայում առկա մեծ հետաքրքրության մասին: Այն հետաքրքիր գործիք է ոչ միայն հաճախորդների, այլեւ բանկի համար: Բանկը մտադիր է շարունակել պարտատոմսերի թողարկման իր ծրագիրը»,- ասել է Անելիք Բանկի ֆինանսական տնօրեն, վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Մելիքյանը

Տեղաբաշխմանը կհետեւի պարտատոմսերի ցուցակումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» կորպորատիվ պարտատոմսերի բորսայական հարթակում արժեթղթերի համար երկրորդային շուկա ապահովելու նպատակով:
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт