IDBank-ի հովանավորությամբ Երեւանում այսօր մեկնարկում է Թայեքվոնդոյի Եվրոպայի բաց առաջնությունը
Միջոցառումը կազմակերպում է Հայաստանի ինտերնացիոնալ Թայեքվոնդոյի ֆեդերացիան։ Այսօր տեղի կունենա բացման արարողությունը, որը կուղեկցվի շոու ծրագրով: Առաջնությանը Հայաստանից եւ արտերկրից կմասնակցի 21 խումբ՝ 10-ը՝ տեղական ակումբներից, 11-ը՝ դրսից։ Հայաստանի Թայեքվոնդոյի Ֆեդերացիայի նախագահ Կարեն Աղաջանյանի խոսքով՝ այս միջոցառումը հնարավորություն է ցույց տալու Եվրոպային, որ մեր մարզիկները նույնպես մրցունակ են եւ կարող են պայքարել Եվրոպայի չեմպիոնի կոչման համար։ «Հովանավորելով Թայեքվոնդոյի Եվրոպայի բաց առաջնությունը՝ IDBank-ը նպատակ ունի նպաստել Հայաստանում եւ արտերկրում հայ մարզիկների առաջխաղացմանն ու նորանոր նվաճումների ձեռքբերմանը։ IDBank-ը կարեւորում է առողջ ապրելակերպը եւ ակտիվորեն նպաստում է Հայաստանի սպորտի զարգացմանը»,- ասված է հաղորդագրությունում:
© 2022 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт